ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը հորդորել երկու կողերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները
ԱՄՆ Պետքարտուղարությունը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գում տիրող լայնամասշտաբ ռազմական գործողությունների առնչությամբ:
«Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է բռնության սրումը: Պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանը կոչ է արել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրմովին և Զոհրաբ Մնացականյանին հորդորել երկու կողերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, օգտագործել անմիջական շփման ուղիները՝ խուսափելու համար լարվածության հետագա սրումից և անօգուտ հռետորաբանությունից»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:
«Միացյալ Նահանգների կարծիքով՝ արտաքին կողմերի մասնակցությունը բռնության սրմանը խորապես անօգուտ կլինի և միայն կսրի տարածաշրջանային լարվածությունը: Կոչ ենք անում կողմերին աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ հնարավորինս շուտ առարկայական բանակցություններին վերադառնալու համար: Որպես համանախագահ՝ ԱՄՆ-ն հավատարիմ է մնում հակամարտության խաղաղ և կայուն կարգավորման հասնելու համար կողմերին օգնելու հարցում»,- նշվում է հայտարարության մեջ:
[959d3dde2d642726346c93e8ee0c89e0.png]
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Արցախի ՊՆ-ն հայտնում է նահատակված ևս 26 զինծառայողի մասին
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողները Ղալթախչյան Աշոտ Արմենի, ծնվ. 2001թ.Հովսեփյան Յ...
Շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել. հրետակոծվում է նաեւ Ստեփանակերտը
Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրե...
Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Արցախ ուղարկվող ահաբեկիչների պատրաստման ճամբարներին
Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար ահաբեկի...
Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, որ...