Ադրբեջանական կողմը դիերը տարհանելու խնդրանքով չի դիմել մեզ. Արծրուն Հովհաննիսյան
Ադրբեջանական կողմը արցախա-ադրբեջանական շփման գծում ծավալված մարտերի ընթացքում կորցրած զինծառայողների դիերը տարհանելու խնդրանքով չի դիմել հայկական կողմին: Հրավիրված մամուլի ասուլիսին այս մասին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«ՊԲ-ն տարածել էր տեսանյութ, որտեղ երևում էին ադրբեջանական զորքերի զինծառայողների բազմաթիվ դիակներ: Պաշտոնապես հայտարարվել է, որ նրանք հայկական կողմում թողնված ունեն մի քանի տասնյակ դիակ»,- նշեց Հովհաննիսյանը:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 31 զոհ և կա շուրջ 200 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Արցախի ՊՆ-ն հայտնում է նահատակված ևս 26 զինծառայողի մասին
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողները Ղալթախչյան Աշոտ Արմենի, ծնվ. 2001թ.Հովսեփյան Յ...
Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Արցախ ուղարկվող ահաբեկիչների պատրաստման ճամբարներին
Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար ահաբեկի...
Շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել. հրետակոծվում է նաեւ Ստեփանակերտը
Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրե...
Հայկական ստորաբաժանումները շարունակում են կործանիչ հարվածներ հասցնել հակառակորդին. ՊՆ
Հայկական ստորաբաժանումները շարունակում են կործանիչ հարվածներ հասցնել հակառակորդին։ Թշնամին ունի զինտեխնիկայի ու կենդանի...