ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը կոչով դիմել է ռուսաստանաբնակ հայերին
Մոսկվայում ՀՀ դեսպանատունն Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ֆոնին ռուսաստանաբնակ իր հայրենակիցներին կոչ է արել ցուցաբերել զգուշություն և չմասնակցել մասնավոր նախաձեռնությունների ու հավաքների, ինչպես նաև ցանկացած սադրանքի դեպքում կապ հաստատել դիվանագիտական ներկայացուցչության հետ։
Դեսպանատան մամուլի ծառայությունից հայտնել են, որ կիրակի առավոտվանից դիվանագիտական առաքելությունը Արցախի և նրա խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի սկսած ռազմական գործողությունների վերաբերյալ բազմաթիվ զանգեր և նամակներ է ստանում հայրենակիցներից։
Հայտարարության մեջ նշվում է, որ հայրենիք վերադառնալու ցանկություն ունեցող Հայաստանի քաղաքացիները կարող են հատուկ նշված հեռախոսահամարով (+7(966) 118 — 89−84) կապ հաստատել դեսպանատան հետ կամ իրենց տվյալներն ուղարկել [email protected] էլեկտոնային հասցեով։
«Միևնույն ժամանակ ուշադրություն ենք հրավիրում այն փաստի վրա, որ հակառակորդը բացի ռազմական գործողություններից հատկապես սոցցանցերում լայնածավալ կերպով տարածում է ապատեղեկատվություն, որի նպատակը տարբեր բնույթի գործողությունների հրահրելն է (այդ թվում՝ աշխարհի տարբեր երկրների հայկական համայնքներին) »,- ասվում է դեսպանատան ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
ՀՐԱՏԱՊ. Արցախի ՊԲ-ն հայտնում է եւս 28 զոհված զինծառայողների մասին. հրապարակվել են անունները
Սեպտեմբերի 28-ին հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված զինծառայողներըԱղբալյան Տիգրան Սուրենի, ծնվ. 2001թ...
Զոհված համարվող ևս 3 զինծառայող ողջ են. անուններ
Եվս մեկ անգամ հայցելով մեր զինծառայողների հարազատների ներողամտությունը՝ տեղեկացնում ենք, որ զինծառայողներ Հակոբ Բենիկի Զ...