Քիչ հետո հայտարարություններ կլինեն. Արցախի ԱԺ նախագահ
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քիչ առաջ ավարտվեց ԱՀ ԱԺ արտահերթ նստաշրջանը։ Օրակարգային հարցն Ադրբեջանի կողմից չհայտարարված պատերազմի սանձազերծումն էր Արցախի Հանրապետության դեմ։
Արցախի նախագահը, ներկայացնելով իրավիճակը, տվեց հանձնարարականներ։
Քիչ հետո հայտարարություններ կլինեն ԱՀ նախագահի, ԱԺ խմբակցությունների և արտգործնախարարության կողմից։
Սիրելի՛ հայրենակիցներ
Պատերազմը վերահսկվում է երկրի Գերագույն Գլխավոր հրամանատարի կողմից։ Արցախի Ազգային ժողովում այժմ քաղաքական հայացքների տարբերություն չկա. մենք միահամուռ ենք Հայրենիքի անվտանգության հետ կապված հարցերի շուրջ։ Այս սրբազան պատերազմում մենք հաղթելու ենք։
Հայկական զինուժն ի վիճակի է կարճ ժամանակամիջոցում կասեցնելու թշնամու գրոհը՝ այն տեղափոխելով հակառակորդի տարածք։ Ապացույցը՝ 1992-1994թթ. պատերազմը և տավուշյան լոկալ պատերազմը։
Աստված օրհնի մեր Հայրենիքը։
Աստված պահապան մեր Զինվորին»։
Նմանատիպ հոդվածներ
Շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել. հրետակոծվում է նաեւ Ստեփանակերտը
Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրե...
ՀՐԱՏԱՊ. Արցախի ՊՆ-ն հայտնում է նահատակված ևս 26 զինծառայողի մասին
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողները Ղալթախչյան Աշոտ Արմենի, ծնվ. 2001թ.Հովսեփյան Յ...
Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, որ...
Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Արցախ ուղարկվող ահաբեկիչների պատրաստման ճամբարներին
Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար ահաբեկի...