Հասարակություն

Փաստորեն մի ժամում հակահարձակման օպերացիա են մշակում, երնեկ խելքներիդ. Արծրուն Հովհաննիսյան

WRed
Փաստորեն մի ժամում հակահարձակման օպերացիա են մշակում, երնեկ խելքներիդ. Արծրուն Հովհաննիսյան

Փաստորեն մի ժամում հակահարձակման օպերացիա են մշակում։ Երնեկ խելքներիդ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հղում տալով ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի գրառմանը: 

«Ժող Շուշանի փաստարկները թարգմանեք ու բոլոր հարթակներում օգտագործեք։ Ադրբեջանը բազում ապացույցներ է թողել, որ իրենք են պլանավորել հարձակումը»,-գրել է նա։

Քիչ առաջ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը գրառում էր կատարել. 

«Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է «հակահարձակում» սկսելու մասին, ինչը փաստում է, որ գործողությունները վաղուց պլանավորված են եղել։ Տարրական գիտելիք ունեցող ցանկացած զինվորական կփաստի, որ հակահարձակման օպերացիայի պլանավորումը շաբաթներ է տևում։ Էսկալացիայի մասին պաշտոնական հաղորդագրությունից րոպեներ անց էլ ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցներն առաջնագծից նյութեր են հրապարակում, ինչը ևս փաստում է, որ Ադրբեջանի ձեռնարկած սադրանքը նախապես ծրագրված էր»,-գրել էր խոսնակը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250