Մենք միասին անպարտելի ենք. Տիգրան Մանսուրյան
Կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը հայ ժողովրդի անպարտելիության հիմքում հողի վրա խաղաղ ապրելու, արդարությանն ապավինելու, մարդկային կյանքն արժևորելու վեհ սկզբունքն է համարում:
«Արմենպրես»–ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով արցախա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի սանձազերծած բախումներին՝ մաեստրոն նշեց, որ նորից հայ ժողովրդին պատերազմ են պարտադրել, նորից ստիպում են, և հայերը պատրաստ են բռունցքվել, դառնալ միակամ ոգի, գործող ուժ և հաղթանակ տարած մեր բանակի ռազմիկների արժանի հետևորդը:
«Ժամն է միայն մեկ ուղղությամբ կենտրոնանալ՝ պաշտպանելու տուն և ընտանիք, հող և խաղաղ երկինք, պաշտպանելու մեր բոլոր սրբությունների խորհուրդն ու ուժականությունը: Մենք միասին անպարտելի ենք: Մեր անպարտելիության հիմքում հողի վրա խաղաղ ապրելու, արդարությանն ապավինելու, մարդկային կյանքն արժևորելու վեհ սկզբունքն է»,-ընդգծեց Մանսուրյանն ու հավելեց՝ Աստված պահապան մեր զինվորներին, մեր ժողովրդին:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
ՀՐԱՏԱՊ. Արցախի ՊԲ-ն հայտնում է եւս 28 զոհված զինծառայողների մասին. հրապարակվել են անունները
Սեպտեմբերի 28-ին հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված զինծառայողներըԱղբալյան Տիգրան Սուրենի, ծնվ. 2001թ...
Զոհված համարվող ևս 3 զինծառայող ողջ են. անուններ
Եվս մեկ անգամ հայցելով մեր զինծառայողների հարազատների ներողամտությունը՝ տեղեկացնում ենք, որ զինծառայողներ Հակոբ Բենիկի Զ...