«Լեռնային Ղարաբաղն արնահոսող վերք է». Կադիրովը արյունահեղությունը դադարեցնելու և խաղաղության կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայ և ադրբեջանցի ժողովուրդներին կոչ է արել դադարեցնել արյունահեղությունը՝ առաջարկելով համայն միջազգային հանրությանը ներգրավվել այդ գործընթացում և վերականգնել խաղաղությունն Արցախում:
«Այսօր կրկին տագնապալի լուրեր են ստացվում Ղարաբաղից, Ադրբեջանից ու Հայաստանից: Կոչ եմ անում եղբայրական ադրբեջանցի և հայ ժողովուրդներին դադարեցնել անիմաստ արյունահեղությունը, որը ավելի ու ավելի է հեռվացնում հակամարտությունը ողջամտության և մարդկայնության հասկացողություններից»,-գրել է Կադիրովը:
Ռամզան Կադիրովն այս մասին գրել է իր թելեգրամյան ալիքում:
Նրա խոսքով ՝ Կովկասը մի տարածք է, որտեղ «ապրում են հնագույն մշակույթ ունեցող բազմաթիվ ժողովուրդներ, և նրանց բոլորին միավորում են ազգակից, պատմական և մշակութային արմատները»: Ուստի ցանկացած կովկասցու համար, «հարևանի դժբախտությունը խորթ չէ, դա ուղղակիորեն վերաբերում է նրան: «Չեչեն ժողովուրդը, որը հիանալի գիտի պատերազմի և խաղաղության գինը, կոչ է անում ձեզ դադարեցնել, փոխել ձեր բարկությունը ողջամտության, խոնարհեցնել ձեր հպարտությունը և հայրերին ու մայրերին հնարավորություն տալ տեսնելու իրենց երեխաներին ողջ ու առողջ»:
Նա դիմել է միջազգային հանրությանը՝ առաջարկելով ՄԱԿ-ին, բոլոր հարևան պետություններին, հոգևոր առաջնորդներին ներգրավվել Կովկասում խաղաղության վերականգնման գործընթացում:
«Լեռնային Ղարաբաղն արնահոսող վերք է, որին որոշակի ուժեր ապաքինվելու հնարավորություն չեն տալիս, իսկ այդ ցավից տառապում է ամբողջ Կովկասը: Ռուսաստանն ուղղակի տիտանական ջանքեր է ներդնում, որպեսզի կողմերին ստիպի բանակցային սեղանի շուրջ նստել: Սակայն դրա համար անհրաժեշտ է մեկընդմիշտ դադարեցնել ռազմական գործողությունները»,-ասել է Կադիրովը:
Նմանատիպ հոդվածներ
Շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել. հրետակոծվում է նաեւ Ստեփանակերտը
Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրե...
ՀՐԱՏԱՊ. Արցախի ՊՆ-ն հայտնում է նահատակված ևս 26 զինծառայողի մասին
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողները Ղալթախչյան Աշոտ Արմենի, ծնվ. 2001թ.Հովսեփյան Յ...
Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Արցախ ուղարկվող ահաբեկիչների պատրաստման ճամբարներին
Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար ահաբեկի...
Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, որ...