Կոչ եմ անում Բաքվին դադարեցնել ուժի հարձակողական կիրառումը, կասեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին, որն օգտագործվում է հայերի դեմ
Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը դիմել է իր հետևորդներին՝ խնդրելով կոչ անել ԱՄՆ-ին դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը:
«Աղոթում ենք Արցախն ու Հայաստանը պաշտպանելու համար իրենց կյանքը վտանգող քաջ տղամարդկանց ու կանանց համար: Հայաստանը դարձել է չհրահրված ադրբեջանական հարձակումների և դրանց ուղեկցող կանխատեսելի ապատեղեկատվական արշավի զոհը: Ադրբեջանն արգելափակում է սոցցանցերը՝ բացառությամբ քարոզչության դեպքերը»,- գրել է Քարդաշյանը Twitter-ում:
Վերջինս կոչ է արել միջազգային դիտորդներին կոչ է արել հետաքննել և դիմել միջազգային քաղաքական և դիվանագիտական միջոցների՝ կանխելու իրավիճակի անիմաստ սրումն ու ողբերգությունը:
Նա իր հետևորդներին կոչ է արել Ադրբեջանի հարձակումների հարցով դիմել Սպիտակ տանն ու ԱՄՆ Կոնգրեսին:
«Կոչ եմ անում Բաքվին դադարեցնել ուժի հարձակողական կիրառումը, կասեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին, որն օգտագործվում է հայերի դեմ և զգուշացնել Թուրքիային՝ դադարեցնել զենք և գրոհայիններ ուղարկել Բաքու»,- հավելել է Քարդաշյանը:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Զոհված համարվող ևս 3 զինծառայող ողջ են. անուններ
Եվս մեկ անգամ հայցելով մեր զինծառայողների հարազատների ներողամտությունը՝ տեղեկացնում ենք, որ զինծառայողներ Հակոբ Բենիկի Զ...
ՀՐԱՏԱՊ. Արցախի ՊԲ-ն հայտնում է եւս 28 զոհված զինծառայողների մասին. հրապարակվել են անունները
Սեպտեմբերի 28-ին հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված զինծառայողներըԱղբալյան Տիգրան Սուրենի, ծնվ. 2001թ...