Հենրիխ Մխիթարյան․ Մենք ունենք առանց էկզիստենցիալ վտանգի մեր հայրենիքում ապրելու անօտարելի իրավունք #ArstakhStrong
Հայաստանի հավաքականի եւ իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միջազգային հանրությանը կոչ է արել անհապաղ օգնել դադարեցնելու ռազմական գործողությունները Արցախում։
«Այսօր առավոտյան արթնացա եւ իմացա Լեռնային Ղարաբաղի (դե ֆակտո անկախ պետություն, որտեղ բնակվում են հայեր) դեմ ադրբեջանական բանակի լայնածավալ հարձակման մասին։ Թիրախավորվել են Ստեփանակերտի եւ հարակից տարածքների քաղաքացիական բնակչությունը։
Ես կոչ եմ անում միջազգային հանրությանն անհապաղ կանգնել եւ օգնել դադարեցնելու ռազմական գործողությունները՝ ուղղված տարածաշրջանի խաղաղության եւ անվտանգության դեմ։
Մենք ունենք առանց էկզիստենցիալ վտանգի մեր հայրենիքում ապրելու անօտարելի իրավունք։ Մեր երեխաներն ունեն իրավունք ապրելու խաղաղ պայմաններում, ոչ թե թաքնվելու ապաստարաններում։
Ես միշտ իմ ազգի հետ եմ #ArstakhStrong»,- գրել է Հենրիխ Մխիթարյանը Ֆեյսբուքում։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
ՀՐԱՏԱՊ. Արցախի ՊԲ-ն հայտնում է եւս 28 զոհված զինծառայողների մասին. հրապարակվել են անունները
Սեպտեմբերի 28-ին հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված զինծառայողներըԱղբալյան Տիգրան Սուրենի, ծնվ. 2001թ...
Զոհված համարվող ևս 3 զինծառայող ողջ են. անուններ
Եվս մեկ անգամ հայցելով մեր զինծառայողների հարազատների ներողամտությունը՝ տեղեկացնում ենք, որ զինծառայողներ Հակոբ Բենիկի Զ...