Հասարակություն

Այո, պատերազմի սպասում էինք, բայց օրը պարզ չէր. Արայիկ Հարությունյան

WRed
Այո, պատերազմի սպասում էինք, բայց օրը պարզ չէր. Արայիկ Հարությունյան

Մեզ ընդամենը պետք էր հետեւել Արդբեջանի եւ Թուրքիայի ղեկավարների վերջին ամիսների հայտարարություններին, եւ արդեն պարզ էր, որ այո, պատերազմի սպասում էինք: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Իհարկե,  օրը չէր պարզ, բայց Պաշտպանության բանակը հիմնականում առավոտյան ժամը 7-ին պատրաստ էր պատերազմին, եւ այն սկսվեց 7-ի կողմերը»,-ասաց նա՝ հավելելով, որ արդեն ամիսներ ադրբեջանական կողմը F-16-ով իրականացնում են հետախուզական թռիչքներ, ինչը վառ ապացույցն է, որ Ադրբեջանի կողմից պատերազմում են թուրքական զինուժի ներկայացուցիչներ:

Հարցին, թե ինչ կանխատեսումներ կան, որքան կարող է ձգվել պատերազմը, Արայիկ Հարությունյանն ասաց. «Մենք պետք է պատրաստ լինենք բոլոր սցենարներին՝ կարճաժամկետ, միջինժամկետ եւ երկարաժամկետ պատերազմի: Այն, որ պատերազմը լայնածավալ է եւ Ադրբեջանը օգտագործել է իր ամբողջ զինված ուժերն ու ռազմական տեխնիկան, դա ակնհայտ է»:

Ինչ վերաբերում է միջազգային կառույցների, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արձագանքին, Արցախի նախագահն ասաց. «Իհարկե, միջազգային հանրության արձագանքը բավարար չեմ կարող համարել, քանի որ ոչ միայն երեւում է թուրքական զենքի, զինուժի, տեխնիկայի օգտագործում Արցախի դեմ, այլեւ Թուրքիայի կողմից անթաքույց աջակցություն է հայտնվում Ադրբեջանին:

Չեմ կարող համարել բավարար, քանի որ սա արդեն վաղուց արցախա-ադրբեջանական հակամարտության տիրույթից դուրս է վաղուց»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250