Արցախից Հայաստանի տարբեր բժշկական կազմակերպություններ է տեղափոխվել 18 տուժած
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարականով տարբեր ուղղություններով աշխատանքներ են տարվում: Առողջապահության համակարգի մարդկային և տեխնիկական ռեսուրսները ծառայում են մարտական գործողությունների արդյունքում տուժածների բժշկական օգնությունն ու սպասարկումն ապահովելու համար:
Սեպտեմբերի 27-ի, ժամը 21:00-ի դրությամբ Արցախի Հանրապետությունից Հայաստանի տարբեր բժշկական կազմակերպություններ են տեղափոխվել 18 տուժած, որից 7-ը` քաղաքացիական անձ, իսկ 11-ը` զինծառայող: Մեծ մասի մոտ առկա են տարբեր աստիճանի բեկորային վնասվածքներ: Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:
Վերջիններիս առողջական վիճակը բժիշկները գնահատում են տարբեր. 9-ը` բավարար, 3-ը` միջին ծանրության, 2-ը` ծանր, 2-ը` ծայրահեղ ծանր, 1-ը` հետազոտման փուլում, 1-ն էլ դուրս է գրվել:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
ՊՆ-ն հրապարակել է ևս 15 զոհված զինծառայողների անուններ
Սեպտեմբերի 27-ին հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակվել են ևս 15 զինծառայողներ:Ներսիսյան Սասուն Գրենիկի,...
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողների անունները. Շուշան Ստեփանյան
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողներըԱրզումանյան Հասմիկ Սմբատի, ծնվ. 1985թ.Վարդանյան Լեռն...