Ադրբեջանը մեզ հնարավորություն է տվել՝ վերջնականապես հաղթելու. Սասուն Միքայելյան
Այսօր առավոտյան ժամը 8։00-ին ես հրաման եմ տվել բոլոր մարզային բաժանմունքների նախագահներին բոլոր մարզերում, Երևան քաղաքում՝ պատրաստ լինելու՝ առաջին իսկ հրահանգի դեպքում մեկնել սահման։ Այս մասին այսօր հայտարարել է ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը։
Միքայելյանը հավաստիացրել է, որ երկրապահները միշտ պատրաստ են պետության, զինված ուժերի հրամանատարության ներքո պաշտպանել հայրենիքը։
«Մի առիթով ես ասել եմ, որ 90-ականներից պատերազմը սկսվել է և չի ավարտվել։ Եվ այսօր էլ շարունակվում է։ Այս քայլով Ադրբեջանը մեզ հնարավորություն է տվել, որ մենք վերջնականապես մեր հաղթանակը կնքենք», - ասաց ԵԿՄ վարչության նախագահը։
Նրա խոսքով՝ սա կլինի վերջին պատերազմը։ Միքայելյանն ասաց նաև, որ երկրապահները համախմբված են և սպասում են պաշտպանության նախարարի հրահանգին։
Սասուն Միքայելյանը հիշեցրեց նաև, որ Ադրբեջանը նախորդ պատերազմում պարտվեց՝ թեև ուներ զինտեխնիկայի և մարդուժի հսկայական առավելություն։
«Այս անգամ առավել ևս պարտվելու են, քանի որ մեր բանակը ինչպես միշտ մարտունակ է և համալրված ժամանակակից տեխնիկայով», - եզրափակեց Միքայելյանը։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հադրութ ներխուժողը երբեք կենդանի դուրս չի եկել. Bars Media-ի տեսանյութը Հադրութից
Հադրութցիները ջախջախել են Հադրութ քաղաք ներխուժել փորձող թուրք-ադրբեջանական հատուկ ստորաբաժանումներին։Տեսանյութը՝ Bars M...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում և ոչնչացվում
Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրութ...