Վրաստանի Կախեթի շրջանում միկրոավտոբուս է վթարվել. կա 11 տուժած
11 մարդ, այդ թվում ՝ 4 տարեկան երեխա, տուժել է Կվարելիի մունիցիպալիտետում (Կախեթիի շրջան) երթուղային միկրոավտոբուսի վթարի հետևանքով: Այս մասին հայտնում է Վրաստանի Հանրային հեռուստատեսությունը:
Ավտովթարի հետևանքով տուժածների մեծ մասը խաղողի այգիներում սեզոնային աշխատողներ են: Միկրոավտոբուսը, որը նրանց տեղափոխում էր բերքահավաքի, դուրս էր եկել երթևեկելի մասից ու բախվել բետոնե ցանկապատին, իսկ հետո շրջվել: Ուղևորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել: Շտապօգնության խմբերը նրանց տեղափոխել են մոտակա 2 շրջկենտրոնների հիվանդանոցներ:
Թելավիի հիվանդանոց ընդունված 8 տուժածներից 2-ին վիրահատել են: Այժմ նրանք վերակենդանացման բաժանմունքում են: Եվս երկու հիվանդի կվիրահատեն սեպտեմբերի 26-ին:
Ինչ վերաբերում է փոքր երեխային, նրան տեղափոխել են Թբիլիսիի մանկական հիվանդանոց:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
Ձերբակալվել են ոստիկանության Նորք Նորքի բաժնի պետն ու քրեական հետախուզության բաժանմունքի 3 օպերլիազորներ. Shamshyan. com
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Հայաստանի Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակում հատկապես կարևո...
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողների անունները. Շուշան Ստեփանյան
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողներըԱրզումանյան Հասմիկ Սմբատի, ծնվ. 1985թ.Վարդանյան Լեռն...