ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խարկովում տեղի ունեցած ավիավթարի զոհերի թիվը հասել է 25-ի
Խարկովի մարզում երեկ АН-26 -ի վթարի զոհերի թիվը հասել է 25-ի, ավելի վաղ հաղորդվել էր 22 զոհի մասին։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Ուկրաինայի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությանը:
«25 զոհից բացի 2 մարդ հոսպիտալացվել է, նրանց վիճակը գնահատվում է ծանր, ինքնաթիռում գտնված մնացած անձանց որոնողական աշխատանքները շարունակվում են»,- նշված է Ուկրաինայի գլխավոր դատախազության պարզաբանման մեջ:
RT-ի փոխանցմամբ՝ ինքնաթիռի կործանվելու պատճառ կարող է դարձած լինել շարժիչի աշխատանքի խափանումը:
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաստատած տվյալների համաձայն՝ ինքնաթիռում 27 մարդ է գտնվել: Հաղորդվում է, որ քրեական գործ է հարուցվել թռիչքներին պատրաստվելու, դրանց իրականացման կանոնները խախտելու հատկանիշներով, ինչը աղետի և ծանր հետևանքների է հանգեցրել:
Ավելի վաղ հաղորվում էր 18 մահացածի մասին:

Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ադրբեջանական մարտական տեխնիկայի հերթական խոցումները
ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել՝ մակագրմամբ. «Ադրբեջանական մարտական տեխնիկայի հերթական խոցում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանում աշխատող թուրք լրագրողները խուճապ են տարածում
Թուրքական լրատվամիջոցներում տարածվում է մի տեսանյութ՝ վերնագրված «Anadolu» գործակալության անձնակազմը մահից է փրկվե...