Պետական տուրք է. Քաղաքապետարանին պատկանող արվեստի դպրոցները ծնողներից պահանջում են վճարել 4 ամսվա չանցկացրած դասերի վճարը
Երևանի քաղաքապետարանին պատկանող արվեստի դպրոցներում սովորող երեխաների ծնողներն ահազանգում են՝ նշելով, որ քաղաքապետարանը պահանջում է վճարել արտակարգ դրության ժամանակ մոտ 4 ամիս չհաճախած դասերի գումարը, որը որոշ դեպքերում կազմում է մոտ 40 հազար դրամ:
Ծնողներից մեկը, որի երեխան սովորում է Կոնստանտին Օրբելյանի անվան երաժշտական դպրոցում, Auroranews.am-ի հետ զրույցում նշեց, որ քաղաքապետարանի Մշակույթի վարչությունը դա բացատրում է նրանով, որ պետական տուրք է, որը իրենք պետք է վճարեն:
Ըստ ծնողի՝ քաղաքապետարանը պահանջում է վճարել 4 ամսվա գումարը, իսկ բաց թողած դասերը լրացնել մինչև դեկտեմբեր, հակառակ դեպքում կամ երեխայի հետ միակողմանի կխզվի պայմանագիրը, կամ էլ երեխան չի փոխադրվի հաջորդ խումբ: Ծնողների մտահոգությունը, բացի ֆինանսական բեռի խնդիրը, նաև այն է, թե ինչպես պետք է երեխաները, հաճախելով հանրակրթական դպրոց, նաև արվեստի դպրոցի լրացվելիք դասերը հասցնեն, քանի այս դեպքում երեխաների ծանրաբեռնվածությունը, կարելի է ասել, եռապատկվում է:
Auroranews.am-ը հետամուտ կլինի խնդրի բարձրացմանը, և առաջիկայում կփորձենք ներկայացնել նաև քաղաքապետարանի մեկնաբանությունը:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Զոհված համարվող ևս 3 զինծառայող ողջ են. անուններ
Եվս մեկ անգամ հայցելով մեր զինծառայողների հարազատների ներողամտությունը՝ տեղեկացնում ենք, որ զինծառայողներ Հակոբ Բենիկի Զ...
Ջրամատակարարումը ժամով չի դառնալու. տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում. «Վեոլիա Ջուր»
Օրերս լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց այն մասին, որ ՀՀ մարզերի և մայրաքաղաք Երևանի որոշ հասցեներում ջրամատակարար...