Մինսկում ցուցարարների են ձերբակալել
Մինսկում Կոմարովսկու շուկայում չարտոնված բողոքի ցույցի ժամանակ մի քանի մարդ բերման է ենթարկվել: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Բելառուսի մայրաքաղաքի ոստիկանության բաժնից:
«Մի քանի մարդ բերման է ենթարկվել հասարակական միջոցառումների վերաբերյալ օրենսդրությունը խախտելու համար: Ձերբակալություններից առաջ ոստիկանությունը հավաքվածներին բազմիցս նախազգուշացրել է իրենց գործողության անօրինականության մասին»,- ասել է «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը:
Ըստ տեղեկությունների՝ ոստիկանությունը բերման է ենթարկել առնվազն երեք կնոջ: Նրանցից մեկը 73-ամյա Նինա Բագինսկայան է:
Բելառուսի ընդդիմությունը սեպտեմբերի 26-ի համար Մինսկում պլանավորել է հերթական «կանանց երթը»: Այն պետք է սկսվեր Հաղթանակի հրապարակից, բայց հանրահավաքից մեկ ժամ առաջ հրապարակի մոտակայքում մետրոն փակվել է, իսկ Telegram-ի որոշ ալիքներում առաջարկներ են եղել Կոմարովսկու շուկա գնալ՝ ոստիկանությանը «շփոթեցնելու» համար:
Նմանատիպ հոդվածներ
Նիագարա ջրվեժը լուսավորվեց հայկական դրոշի գույներով
Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ Կանադայում ՀՀ դեսպանության և «Նիագարա պարկի կոմիտեի»...
Իսրայելն արձագանքում է Հայաստանի դեսպանին հետ կանչելու ՀՀ որոշմանը
Իսրայելի ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել իր դեսպանին հետ կանչելու Հայաստանի որոշման կապակցությամբ: «Իսրայելը մեծ նշանակություն...
Էլեկտրաշչակների նորոգումներ են իրականացվում. հորդորում ենք չանհանգստանալ․ԱԻՆ
ԱԻՆ-ից հաղորդում են, որ տարբեր համայնքներում իրականացվում են ազդարարման էլեկտրաշչակների վերանորոգման և տեխնիկական զննման...
Հայկական բանակը իր մարտական խնդիրը միշտ փայլուն է կատարել. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Որևէ անհանգստության պատճառ չկա։ Հայկական բ...