Մասիվի դատարանի բակում են հավաքվել այսօր ձերբակալված օպերլիազորների և ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետի հարազատները. Shamshyan. com
Արդեն մի քանի ժամ է, լարված ու անհանգիստ իրավիճակ է ստեղծվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության՝ ժողովրդին հայտնի Մասիվի դատարանում։
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, դատարանի բակում են հավաքվել այսօր Հայաստանի հատուկ քննչական ծառայության կողմից որպես կասկածյալներ ձերբակալված, ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Արտակ Ասատրյանի, նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Տիգրան Ավանեսյանը, Գրիգոր Մխիթարյանը և Նարեկ Բարսեղյանի հարազատները, ընկերներն ու գործընկերները, ովքեր պահանջում են, որպեսզի նախաքննությունն ու դատաքննությունը տեղի ունենան բաց, թափանցիկ և արդարացի։
Ձերբակալվածների շահերի պաշտպան, փաստաբան Հրանտ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՔԾ քննիչները ջանասիրաբար հրաժարվում են ներկայանալ դատարան, փորձում են մեղադրանք առաջադրել, որը ևս չի ստացվում։ Այն, որ ոստիկանները ամենաանպաշտպանն են մեր երկրում, դա փաստ է։ Ներկա պահին կոպտորեն խախտվում են ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպեր լիազորների իրավունքները։ Դատարանն էլ իր հերթին է ամեն կերպ աջակցում ՀՔԾ֊ին, արդեն 2֊րդ անգամ հետաձգեց նիստը, ասել է թե սպասում է մինչև ՀՔԾ քննիչները կալանքի միջնորդությունը մուտք անեն դատարան, որ քննի միասին ու օպերներին բարով, խերով կալանավորեն»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
ՊՆ-ն հրապարակել է ևս 15 զոհված զինծառայողների անուններ
Սեպտեմբերի 27-ին հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակվել են ևս 15 զինծառայողներ:Ներսիսյան Սասուն Գրենիկի,...
ՀՐԱՏԱՊ. Հայկական կողմն ունի 16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Նախնական տվյալներով հայկական կողմը ունի 16 զոհ և հարյ...