Քաղաքականություն

Լիբանանի վարչապետ Մուստաֆա Ադիբը հրաժարական է ներկայացրել

Լիբանանի վարչապետ Մուստաֆա Ադիբը հրաժարական է ներկայացրել
Լիբանանը կրկին վարչապետ չունի: Օգոստոսի 31-ին պաշտոնը ստանձնած Մուստաֆա Ադիբը հայտարարել է իր հրաժարականի մասին: Al Arabiya- ն հայտնում է, որ քաղաքական գործիչը նման որոշում է կայացրել նախարարների նո�…

Լիբանանը կրկին վարչապետ չունի: Օգոստոսի 31-ին պաշտոնը ստանձնած Մուստաֆա Ադիբը հայտարարել է իր հրաժարականի մասին: Al Arabiya- ն հայտնում է, որ քաղաքական գործիչը նման որոշում է կայացրել նախարարների նոր կաբինետի ձևավորման շուրջ ստեղծված քաղաքական փակուղու պատճառով: Ադիբը ներողություն  է խնդրել այն բանի համար,որ   խմբակցությունները այս հարցի շուրջ համաձայնության այդպես էլ  չեն եկել։
 

Ադիբը  պետք է ձևավորեր  նոր կառավարություն, որից հետո  մտադիր էր բարեփոխումներ իրականացնել: Մինչ վարչապետ նշանակվելը ,  նա յոթ տարի  Լիբանանի դեսպանն էր Գերմանիայում։
 

Հիշեցնենք, որ նախորդ կառավարությունը հրաժարական  էր ներկայացրել  օգոստոսի 10-ին: Դա տեղի ունեցավ բնակչության  մի քանի օր շարունակվող բողոքներից հետո։Քաղաքացիները դուրս  էին եկել  փողոցներ և պահանջում էին  փոխել կառավարությունը, քանի որ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառ էին համարում գործադիր իշխանության  անգործությունը , ինչպես նաև կուտակված սոցիալական և տնտեսական խնդիրները:
 

Բեյրութի նավահանգստում պայթյունը որոտացել էր օգոստոսի 4-ին,  պայթել էր երկար ժամանակ  պահեստավորված 2750 տոննա ամոնիումի նիտրատ:Զոհվեց  180 մարդ, հազարավոր մարդիկ վիրավորվեցին, հազարավոր տներ ավերվեցին:

Նմանատիպ հոդվածներ

Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Արցախ ուղարկվող ահաբեկիչների պատրաստման ճամբարներին

Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար ահաբեկի...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250