Հալաբյան փողոցի շենքերից մեկի բակը ողողվել է կեղտաջրերով ու կա վարակի վտանգ
Արդեն չորրորդ օրն է, հակասանիտարական և հակահիգիենիկ իրավիճակ է տիրում Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան 51 շենքի բակում:
Հարևան 49 շենքի կոյուղատարերի վնասման պատճառով կոյուղաջրերը լցվում են ավտոտնակ, որտեղից էլ մարդիկ ջրահեռացման պոմպով այն դուրս են մղում դեպի փողոց: Շենքի բակում անգամ դիմակով քայլելն է անտանելի, հոտն այնքան ուժգին է, որ դիմակը կրած, զգում ես գարշահոտությունը: SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Աշնան այս զով եղանակին բնակիչներս չենք կարողանում բացել տան լուսամուտները: Պատճառը 49 շենքի կոյուղու խցանումն է եղել: 20 օր առաջ «Վեոլիա Ջրից» եկան, փորձեցին խցանումը վերացնել, սակայն հոնքը սարքելու փոխարեն աչքը հանեցին: Մետաղալարն էլ կարծես «Վեոլիա Ջուր ընկերության» կողմից՝ որպես դառը հիշողություն թողեցին խողովակի մեջ ու հեռացան՝ խոստանալով, որ հաջորդ օրը կգան և խնդիրը կվերացնեն: Սակայն գնացին, դարձան «Խաչատուր Աբովյան»:
4 օր առաջ կոյուղաջրերը սկսեցին դուրս հորդել նշված փողոցի բնակիչ Գոհար Արզումանյանի ավտոտնակից և մարդիկ գիշեր-ցերեկ դարձել են հերթապահող ժամապահ: Պոմպով անընդհատ կեղտաջրերը դուրս են մղում: Ստիպված նորից ահազանգել ենք Երևանի քաղաքապետարան ու Աջափնյակի թաղապետարան, սակայն վերջիններս պատասխանում են, որ դա իրենց իրավասության տակ չի մտնում, այդ խնդիրը պետք է լուծի «Վեոլիա Ջուրը»:
Վերջինս էլ պատճառաբանում է, որ կոյուղաջրերը անցնում են ավտոտնակների տակով ու իրենք իրավասու չեն այն քանդել»: Լրատվամիջոցի թղթակցին հուսահատ քաղաքացիներն ասում էին, որ եթե այս իրավիճակը մի քանի օր էլ շարունակվի, չի բացառվում, որ այն դառնա վարակի աղբյուր և մարդիկ հայտնվեն հիվադնանոցներում: Ասում էին նաև, որ բոլորը պարտաճանաչ կատարում են վճարումները, իսկ հիմա ով է սթափեցնելու պատասխանատուներին, որպեսզի վերջիններս սրտացավ մոտեցում ցուցաբերեն սպառողների նկատմամբ և դուրս գան իրենց տաքուկ կաբինետներից և խնդիրը լուծեն, ոչ թե միայն մտածեն բազկաթոռներին նստած իրենց թափանները լցնելու մասին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
ՊՆ-ն հրապարակել է ևս 15 զոհված զինծառայողների անուններ
Սեպտեմբերի 27-ին հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակվել են ևս 15 զինծառայողներ:Ներսիսյան Սասուն Գրենիկի,...
ՀՐԱՏԱՊ. Հայկական կողմն ունի 16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Նախնական տվյալներով հայկական կողմը ունի 16 զոհ և հարյ...