Ադրբեջանը ձայնային կեղծ տեղեկություն է տարածում՝ խուճապ առաջացնելու համար. Ալեն Ղուլյան
Փորձագետ Ալեն Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուշադրություն. Հայաստանի և Արցախի բնակչության շրջանում խուճապ առաջացնելու նպատակով Ադրբեջանի հատուկ ծառայությունները կեղծ տեղեկություններ պարունակող հայալեզու ձայնային հաղորդագրություն են պատրաստել, որը ակտիվ տարածում են սոցիալական ցանցերում և տարբեր տեսակի մեսենջերներով (WhatsApp, Viber և այլն).
43 վայրկյանանոց ձայնագրության մեջ տղամարդը հայերենով խոսում է այն մասին, թե իբր Արցախում վիճակը շատ ծանր է, ճանապարհները փակ են, թե իբր Արցախի նախագահն ու պաշտպանության նախարարը իրենց ընտանիքները ուղարկել են Երևան, իսկ մնացածներին արգելել են դա անել, թե իբր զինծառայողները լքում են մարտական դիրքերը` ընտանիքները Երևան տեղափոխելու նպատակով և այլն։
Խոսքերից և առոգանությունից պարզ երևում է, որ խոսացողը հայ չէ, ամենայն հավանականությամբ, հայկական տիրույթում ակտիվ մշտադիտարկում իրականացնող և կեղծ հայկական օգտահաշիվներով ապատեղեկատվություններ տարածող
Ադրբեջանի հատուկ ծառայությունների համապատասխան ստորաբաժանումների այսպես կոչված «հայագետ»-սպաներից է։
Եղեք զգոն և ուշադիր։
Հ.Գ.Խնդրում եմ տեղադրածս նյութը տարածել միայն զգուշացման նպատակով»:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հադրութ ներխուժողը երբեք կենդանի դուրս չի եկել. Bars Media-ի տեսանյութը Հադրութից
Հադրութցիները ջախջախել են Հադրութ քաղաք ներխուժել փորձող թուրք-ադրբեջանական հատուկ ստորաբաժանումներին։Տեսանյութը՝ Bars M...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում և ոչնչացվում
Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրութ...