Թուրքիայից Ադրբեջան ռազմական նշանակության բեռ է տեղափոխվում. փորձագետը ցանկ է հրապարակել
«Երեկ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի կողմից դեպի Ադրբեջան առնվազն 6 թռիչք է իրականացվել, որից 4 թռիչք իրականացվել է թուրքական Airbus A400M-180, 2-ը՝ ադրբեջանական IL-76TD տրանսպորտային ինքնաթիռներով»։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է փորձագետ Ալեն Ղուլյանը: Գրառումը՝ ստորև․
«Ադրբեջանական ռազմատրանսպորտային օդանավը նույն օրը 2 թռիչք է իրականացրել Ադրբեջան՝ ընթացքում Թուրքիայից թռիչք իրականացնելով նաև Իսրայել։ Բացի դրանից՝ նույն օրը Ադրբեջան-Թուրքիա-Իսրայել-Թուրքիա-Ադրբեջան չվերթ է իրականացրել նաև ադրբեջանական Silk Way ընկերության IL-76TD-90VD (հաշվառման համար 4K-AZ101) տրանսպորտային ինքնաթիռը։ Նշեմ, որ այդ ընկերության տրանսպորտային ինքնաթիռները նույնպես ռազմական նշանակության բեռներ են տեղափոխում Ադրբեջան։
Թուրքիայի ՌՕՈՒ թռիչքներ.
- Բորտ 055, հաշվառման համար 16-0055, «Airbus A400M-180»։
Ժամը 11:15-ի սահմաններում վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում։ Ժամը 16:50-ին վերադարձել է Թուրքիա եւ վայրէջք է կատարել Կայսերի քաղաքի օդանավակայանում, որտեղ տեղակայված է ռազմաօդային ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի հրամանատարության հիմնական բազան։
- Բորտ 093, հաշվառման համար 18-0093, «Airbus A400M-180»։
Ժամը 16:15-ի սահմաններում վայրէջք է կատարել Գյանջայի օդանավակայանում։ Բորտը Թեկիրդաղ քաղաքում տեղակայված օվիաբազայից է բարձրացել։ Նույն օրը ժամը 20:10-ի սահմաններում վերադարձել է Թուրքիա ։
- Բորտ 078, հաշվառման համար 17-0078, «Airbus A400M-180»։
Ժամը 15:30-ի սահմաններում վայրէջք է կատարել Եվլախի օդանավակայանում։ Ժամը 19:00-ի սահմաններում վերադարձել է Թուրքիա եւ վայրէջք է կատարել Կայսերի քաղաքի օդանավակայանում։
- Բորտ 080, հաշվառման համար 17-0080, «Airbus A400M-180"։
Ժամը 16:05-ի սահմաններում վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում։ Ժամը 19:55-ի սահմաններում վերադարձել է Թուրքիա եւ վայրէջք է կատարել Կայսերի քաղաքի օդանավակայանում։
Ադրբեջանի ՌՕՈՒ թռիչքներ.
- հաշվառման համար 4K-78131, «IL-76TD»։
Ժամը 00:00-ի սահմաններում վայրէջք է կատարել Ադրբեջանում։ Բորտը Թեկիրդաղ քաղաքում տեղակայված օվիաբազայից է ուղևորվել։ Առավոտյան ժամը 07:30-ի սահմաններում վերադարձել է Թուրքիա, որտեղից մեկնել է Իսրայել և ժամը 09:20 սահմաններում այնտեղ վայրէջք է կատարել։ Ժամը 13:45-ին վերադարձել է Թուրքիա, որտեղից մեկնել է Ադրբեջան»։
[1be81dad668055bbc505cb7c461a5699.jpg]
[718d0eaa864e5257620c26fdf3f64fb4.jpg]
[6ce7078cda65aac1265b9cc4ed5c2d8f.jpg]
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Զոհված համարվող ևս 3 զինծառայող ողջ են. անուններ
Եվս մեկ անգամ հայցելով մեր զինծառայողների հարազատների ներողամտությունը՝ տեղեկացնում ենք, որ զինծառայողներ Հակոբ Բենիկի Զ...
Ջրամատակարարումը ժամով չի դառնալու. տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում. «Վեոլիա Ջուր»
Օրերս լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց այն մասին, որ ՀՀ մարզերի և մայրաքաղաք Երևանի որոշ հասցեներում ջրամատակարար...