Տիգրան Ուլիխանյանը եւս վայր է դնում մանդատը. նա նոր պաշտոն կստանա
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը առաջիկա օրերին վայր կդնի մանդատը։ «Հայկական ժամանակի» տեղեկություններով, նա նշանակվելու է Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, ինչպես նաեւ պետի ժամանակավոր պաշտոնակատար։
Պատգամավորը մեզ հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել մանդատը վայր դնելու եւ այլ պաշտոնի անցնելու մասին տեղեկությունները։
Ինչպես հայտնի է՝ ՊՎԾ պետը շարունակում է լինել Դավիթ Սանասարյանը, սակայն նրա լիազորությունները կասեցված են՝ քրեական գործով անցնելու պատճառով։
Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալը եւ պետի պարտականությունները կատարողը Արգիշտի Քյարամյանն էր, սակայն նա էլ այս տարվա մայիսի 4-ին ազատվեց այդ պաշտոնից՝ նախ նշանակվելով Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ապա ԱԱԾ տնօրեն։
Այդ օրից սկսած ՊՎԾ-ն փաստացի ղեկավար չունի։
Ի դեպ, 2018 թվականի մայիսից մինչև 2019 թվականի հունվար՝ Ուլիխանյանը զբաղեցրել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնը։ Պետական վերահսկողական ծառայությունը վարչապետին կից կառույց է եւ ստուգումներ է իրականացնում տարբեր կառույցներում։
Նմանատիպ հոդվածներ
Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, որ...
Շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել. հրետակոծվում է նաեւ Ստեփանակերտը
Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրե...
Ովքեր են ԱԺ ամենահարուստ պատգամավորները. ցուցակը գլխավորում է Ծառուկյանը
Parliamentmonitoring.am-ն առանձնացրել է ամենահարուստ պատգամավորների առաջատար հնգյակը: Այն գլխավորում է ԲՀԿ առաջնորդ Գագի...
ՀՐԱՏԱՊ. Արցախի ՊՆ-ն հայտնում է նահատակված ևս 26 զինծառայողի մասին
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողները Ղալթախչյան Աշոտ Արմենի, ծնվ. 2001թ.Հովսեփյան Յ...