Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մյասնիկյան գյուղ շենքի բակից մեքենա փախցրած 29-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

Սեպտեմբերի 24-ին Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի մի բնակիչ ոստիկանության Բաղրամյանի բաժնում հաղորդում էր տվել, որ սեպտեմբերի 23-ից 24-ն ընկած ժամանակահատվածում փախցրել են շենքի բակում կայանված ի�…

Սեպտեմբերի 24-ին Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի մի բնակիչ ոստիկանության Բաղրամյանի բաժնում հաղորդում էր տվել, որ սեպտեմբերի 23-ից 24-ն ընկած ժամանակահատվածում փախցրել են շենքի բակում կայանված իր «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան։

Ոստիկանության օպերատիվ խումբն արձանագրեց, որ մեքենայի դռները բաց են եղել, և այդ հանգամանքից օգտվելով՝ փախցրել են մեքենան։

Իրավապահների անհետաձգելի միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ մեքենան փախցրել է 29-ամյա մի գյումրեցի, որը մեքենայով ընթացել էր դեպի Գյումրի։
Նույն օրը կասկածվողը հայտնաբերվեց Գյումրիում ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանութան Բաղրամյանի բաժին: Նա տվել է խոստովանական բացատրություն։

Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Նախապատրաստվում են նյութեր:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250