«Այլընտրանք» ՀԿ ղեկավար Նարեկ Մանթաշյանը բերման ենթարկվեց. Նա կառավարության շենքի մոտ դագաղ էր տեղադրել
Կառավարարության շենքի մոտ «Այլընտրանք» ՀԿ-ի անդամները տեղադրեցին դագաղ, տնական օղու մեծ շիշ, պինցետ և պաստառ «Նիկոլ, մարդասպան» գրությամբ:
Ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև տեղի ունեցավ քաշքշուք, որի արդյունքում «Այլընտրանք» ՀԿ ղեկավար Նարեկ Մանթաշյանին բերման ենթարկեցին:
Նրա խոսքով՝ իրեն բերման ենթարկելու որոշում է կայացվել, քանի որ ոստիկանները կասկածներ ունեն, որ դագաղում կարող են լինել պայթուցիկ նյութեր. «Ինձ տանում են հետագա պարզաբանման: Դագաղ ենք տեղադրել, որովհետև այս իշխանությունը մահվան դեպքերին նայում է մատների արանքով: Նրանք մահերին նայում են որպես իրենց հերթական քաղաքական ակցիայի: Եւ մեր ասելիքն ավելի խորհրդավոր դարձնելու համար բերեմ եմ այս դագաղը, որի վրա կորոնավիրուսից մահացածների թիվն է, որ իրենք հասկանան՝ ամեն դագաղ մարդու կյանք է Ես չեմ բերել այս դագաղը՝ նրանցից որևէ մեկի մահը ցանկանալով, մենք իրենց նման չենք, որ տանենք դագաղը դնենք կենդանի մարդկանց տան մոտ: Սա ընդամենը խորհրդանիշ է»:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Զոհված համարվող ևս 3 զինծառայող ողջ են. անուններ
Եվս մեկ անգամ հայցելով մեր զինծառայողների հարազատների ներողամտությունը՝ տեղեկացնում ենք, որ զինծառայողներ Հակոբ Բենիկի Զ...
Ջրամատակարարումը ժամով չի դառնալու. տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում. «Վեոլիա Ջուր»
Օրերս լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց այն մասին, որ ՀՀ մարզերի և մայրաքաղաք Երևանի որոշ հասցեներում ջրամատակարար...