Լարված իրավիճակ Սյունիքի մարզում. սահմանապահ բնակիչների այգիներն ամբողջովին չորացել են

SHAMSHYAN.com-ն ահազանգ է ստացել Սյունիքի մարզի Մեղրի խոշորացված համայնքի բազմաթիվ բնակիչներից, ովքեր հայտնել են, որ արդեն 45 օր է, ինչ իրենք ոռոգման ջուր չեն ստանում, ինչի արդյունքում հարյուրավոր հեկտար կազմող այգիներն ամբողջությամբ չորացել են, իրենք էլ միլիոնավոր դրամների վնաս են կրում: Լրատվականի հետ զրույցում Ագարակի բնակիչներն ասում էին. «Այսօր ուղիղ 45 օր է՝ մեր այգիները ջուր չի մտել, որ գաք, տեսնեք, կվախենաք, անընդհատ ասում են՝ նասոսը փչացել ա, ամիսներ ա տեւում, մինչեւ սարքում են, էսօր էլ դրել, իբր միացրեցին, 5 րոպեից նորից փչացավ: Այգիները չորացել են, բերքը վրեն վարի ա գնացել ամբողջը, մարդու լաց է գալիս: Ամեն ծառ ունենք, Մեղրիում ամեն ինչ էլ աճում է, էլ կառալյոկ, էլ սերկեւիլ, էլ թուզ, էլ նուռ…անցած տարի հատը 2000 դրամով 100 հատ տնկի եմ առել, թուրքը հայի հանդեպ էսպիսի բան չի անի, որ ինչ-որ մարդիկ են անում մեր հանդեպ։ 45 աստիճան շոգին 45 օր այգին չի ջրվել, ամեն օր այսօր-վաղն են ասում, իրենք մեզ խաբում են, բայց մենք էլ խաբելով չենք կարող այգի պահել, հետո էլ մեր երեխուն կերակրել:

 

 Ամենաքիչը 100 տնտեսություն վնաս է կրել»։ Նրանք նշեցին, որ խնդրին բոլորն են տեղյակ, սակայն ոչ ոք մատը մատին չի տալիս. «Փողերը ժամանակին մուծել ենք, որ էսօր էսպիսի վիճակի առաջ կանգնե՞նք, ես գնալու եմ ու իմ առած տնկիների փողերը հատ-հատ հետ վերցնեմ, մարդիկ թող գան, տեսնեն, թե ինչ է կատարվում այստեղ»: 

 

 

 

Քաղաքականություն