Գնդեվազ համայնքի երեք բնակիչների մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու համար
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Գնդեվազ համայնքում մի խումբ անձանց կողմից, խմբի կազմում, որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2020թ. սեպտեմբերի 15-ին Գնդեվազ համայնքի 54-ամյա բնակիչը, դրսևորելով խտրական վերաբերմունք, առանց որևէ պատճառաբանության, հրապարակային հայհոյանքներ է հնչեցրել համագյուղացիների և նրանց ընտանիքների անդամների հասցեին:
Վերջիններս, տեղեկանալով այդ մասին, պարզաբանման նպատակով պայմանավորվել են հանդիպել «Խաչերի գլուխ» կոչվող տարածքում:
Կողմերը, զինվելով փայտյա մահակներով և մետաղյա ձողերով, 2020թ. սեպտեմբերի 15-ին, ժամը 22:00-ի սահմաններում, նշված տարածքում հանդիպելու շուրջ նախապես ձեռք բերած պայմանավորվածության համաձայն, տարբեր մակնիշի մեկ տասնյակից ավելի ավտոմեքենաներով մեկնել են պայմանավորված վայր:
Հանդիպումը վերաճել է վիճաբանության, որի ընթացքում կողմերը, միմյանց նկատմամբ իրենց գերակայությունը ցույց տալու համար, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով Գնդեվազ համայնքի բնակիչների նկատմամբ, հայհոյել և աղմկել են, միմյանց նկատմամբ բռնություն գործադրել, այն է՝ որպես զենք օգտագործվող առարկաներով՝ փայտյա մահակներով, մետաղյա ձողերով, քարերով, ինչպես նաև ոտքերով ու ձեռքերով, հարվածներ են հասցրել միմյանց և իրենց գործողությունները զուգորդելով նաև բռնություն գործադրելու սպառնալիքով՝ փոխադարձաբար քարեր են նետել և վնասել շրջակայքում գտնվող ավտոմեքենաները՝ այդ կերպ խախտելով համայնքի բնակիչների հանգիստն ու գիշերային անդորրը, խաթարելով բազմաթիվ անձանց ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը, նրանց մոտ առաջացնելով տագնապի, վախի զգացում և անպաշտպանվածություն:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ միջադեպին մասնակից անձանցից երեքին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նշված երեք մեղադրյալների նկատամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքները, միջադեպին մասնակից անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
Միջադեպ՝ Ծովագյուղում. գյուղացիները հարձակվել են Գազպրոմի աշխատակիցների և ոստիկանների վրա
Սեպտեմբերի 24-ի մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ծովագյուղում 40-ից ավելի գյուղացի...
Ձերբակալվել են ոստիկանության Նորք Նորքի բաժնի պետն ու քրեական հետախուզության բաժանմունքի 3 օպերլիազորներ. Shamshyan. com
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Հայաստանի Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակում հատկապես կարևո...