Տեսածիցս շատ եմ վշտացել և մտածել, որ երբեք դուրս չեմ գրվի. Նավալնին պատմել է առողջական վիճակի մասին
Առաջին անգամ ինձ հայելու մոտ են տարել վերակենդանացման բաժանմունքում (որոնցից 16-ը կոմայի մեջ են) գտնվելուց 24 օր անց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռուս հասարակական- քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին և պատմել Բեռլինի «Շարիտե» կլինիկայում վերջին օրերի և դուրս գրվելուց հետո իր առողջական վիճակի մասին:
«Հայելու մեջ ինձ նայեց «Մատանիների տիրակալը» ֆիլմի կերպարը։ Եվ հավատացեք, դա Էլֆ չէր»,- պատմել է Նավալնին։
«Տեսածիցս շատ եմ վշտացել և մտածել, որ երբեք դուրս չեմ գրվի։ Սակայն բուժումս շարունակվել է, և վերջին օրերին բժիշկները նույնիսկ ինձ թույլ են տվել դուրս գալ պատշգամբ։ 32 օր հոսպիտալում բժիշկները որոշել են, որ հետագա վերականգնումը պահանջում է ոչ թե ստացիոնար բուժում, այլ կյանքի կարգավորում՝ քայլել, ժամանակ անցկացնել ընտանիքի հետ։ Եվ ահա՝ ես արդեն երեք չափս ավելի մեծ տաբատով եմ: Առաջին բանը, որ խնդրեցի՝ ինձ տանել ինչ-որ տեղ, որտեղ ծառեր կան»։
Այժմ, ըստ ընդդիմադիրի, նա պետք է ամեն օր ֆիզիոթերապիա անցնի, հնարավոր է, որ ինչ-որ ժամանակ անցկացնի վերականգնողական կենտրոնում։
Նավալնին շնորհակալություն է հայտնել գերմանական կլինիկայի բժիշկներին։ Նա հավելել է, որ պատրաստվում է ավելի շատ ժամանակ անցկացնել սոցցանցերում։ Դա նրան խորհուրդ է տվել նյարդահոգեբանը, որպեսզի քաղաքական գործիչը կարողանա ավելի շուտ վերականգնվել «ոչ միայն ֆիզիկակական, այլև գիտակից տեսանկյունից»:
Նմանատիպ հոդվածներ
Նիագարա ջրվեժը լուսավորվեց հայկական դրոշի գույներով
Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ Կանադայում ՀՀ դեսպանության և «Նիագարա պարկի կոմիտեի»...
ՀՊՏՀ–ում դադարեցվում է ուսումնական գործընթացը. հայտարարություն
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կոլեկտիվի կողմից ձևավորված կազմկոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվո...
«Վեոլիա Ջուր»- ը զգուշացնում է՝ 6 ժամ ջուր չի լինելու նշված հասցեում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից...
Առաջիկա օրերի եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում՝ սեպտեմբերի 22-ի ցերեկը, 23-25-ն առանձին շրջաններում, 26-ին շրջանների զգալի մասում կեսօրի...