ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մինսկի կենտրոնում ցուցարարներին ցրում են. կա առնվազն 10 ձերբակալված
Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալությունից հետո Մինսկի կենտրոնում ցույցեր են։ Հատուկջոկատայինները պղպեղի գազ են կիրառել Մինսկի «Գալերեա» առևտրի կենտրոնի մոտ, երբ բողոքի ակցիաների մասնակիցները փորձել են ազատել ձերբակալված ցուցարարին: Այս պահի դրությամբ՝ ձերբակալվել է առնվազն 10 մարդ։ Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է Մինսկի քաղգործկոմի գլխավոր վարչության պաշտոնական ներկայացուցիչ Նատալյա Գանուսևիչը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունից հետո Բելառուսի ընդդիմության բողոքի ակցիայի դուրս գալու կոչերի պատճառով ոստիկանությունն ուժեղացված ծառայության է անցել։
Բացի ցուցարարներից, Մինսկի փողոցներ են դուրս եկել նաեւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմնակիցները:
Ավելի վաղ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնապես ստանձնել էր Բելառուսի նախագահի պաշտոնը: Ինչպես հայտնում են բելառուսական լրատվամիջոցները, նա աջ ձեռքը դրել է Սահմանադրության վրա և երդում տվել բելառուսերենով, որից հետո ստորագրել է երդման տեքստը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում պայթյուն է տեղի ունեցել
Մոսկվայի Կուզմինկի շրջանում պայթյուն է որոտացել, որից հետո տարածքում սև ծուխ է տարածվել։ Այս մասին հայտնում են տեղի լրատ...
Նիագարա ջրվեժը լուսավորվեց հայկական դրոշի գույներով
Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ Կանադայում ՀՀ դեսպանության և «Նիագարա պարկի կոմիտեի»...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ ներքնակ է հայտնվել Բաղրամյան պողոտայում. ահազանգ քաղաքացիներից
ArmDaily.am-ն ընթերցողից քիչ առաջ ահազանգ է ստացել, որ Բաղրամյան պողոտայում՝ Չեխովի դպրոցի մոտակայքում, հենց աղբամանների...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նյու Յորքում մետրոյի գնացքը դուրս է եկել ռելսերից. 135 մարդ տարհանվել է
Նյու Յորքում մետրոյի գնացքը ռելսերին նետված առարկային հարվածելուց հետո դուրս է եկել ռելսերից, գրում է msn.com-...