Փեսայի կողմից 78-ամյա զոքանչի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է 78-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2020թ. մայիսի 1-ին՝ ժամը 20-ի սահմաններում, 36-ամյա տղամարդն իրենց հետ համատեղ բնակվող զոքանչի հետ ունեցած տարաձայնությունների հետևանքով ձևավորված վրեժի շարժառիթով, նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Լոռու մարզի Ծաթեր բնակավայրի իր առանձնատանը ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել զոքանչի գլխի և մարմնի տարբեր մասերին` պատճառելով գանգուղեղի, պարանոցի, կրծքավանդակի ու վերջույթների պոլիտրավմայի ձևով վնասվածքներ: Այնուհետև, իր հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով, առանձնատան բակում գտնվող հովվաշանը բերել է տուն և զոքանչի վրա հարձակվելու հրաման արձակել, որից հետո, հովվաշունը երախով բռնել է վերջինիս կոկորդը և թափահարել. արդյուքնում՝ ստացած կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներից նա մահացել է:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 36-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
Միջադեպ՝ Ծովագյուղում. գյուղացիները հարձակվել են Գազպրոմի աշխատակիցների և ոստիկանների վրա
Սեպտեմբերի 24-ի մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ծովագյուղում 40-ից ավելի գյուղացի...
Ձերբակալվել են ոստիկանության Նորք Նորքի բաժնի պետն ու քրեական հետախուզության բաժանմունքի 3 օպերլիազորներ. Shamshyan. com
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Հայաստանի Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակում հատկապես կարևո...