Որոշ պատգամավորներ 2 տարի այցելում են ու քաջալերում ապօրինություն անողներին. բաց նամակ
Ամուլսարի հարակից համայնքների բնակիչների անունից «Ամուլսարի հանք» նախաձեռնող խումբը բաց նամակ է տարածել՝ ուղղված ԱԺ պատգամավորներին, որը ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի՛ օրենսդիրներ, Ձեզ դիմում են Վայոց ձորի և Սյունիքի մարզերի Ամուլսարի հանքավայրի հարակից համայնքների բնակիչներ։
Ընդամենը երկու տարի առաջ մեր համայնքներում բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքի հնարավորություն ունեինք։ Մենք ունեինք աշխատանք, Ամուլսարի շնորհիվ ստեղծվում էին նոր բիզնեսներ, իրականացվում էին սոցիալական ծրագրեր։ Ավելի քան երկու տարի է մենք զրկվել ենք Ամուլսարի տված հնարվորություններից, քանի որ մի խումբ մարդիկ որոշել են իրենց դրսևորել որպես «բնապահպան» ու «գիտնական»՝ հանդես գալով համայնքի անունից, որը չեն ներկայացնում։
Մեզ համար անհասկանալի է, թե ինչու են տարբեր պատգամավորներ աջակցում ապօրինություն իրականացնողներին։ Չէ՞ որ օրենսդիր մարմնի ներկայացուցիչը պետք է պաշտպանի օրենքը։ Մեր համայնքներում հազարավոր բնակիչներ ապօրինի զրկված են աշխատանքից, ապօրինի փակ են Ամուլսարի ճանապարհները։ Համայնքին աջակցելու փոխարեն, որոշ պատգամավորներ՝ թե' իշխանական, թե' ընդդիմադիր երկու տարի պարբերաբար այցելում են ու քաջալերում ապօրինություն անողներին։ Իսկ քանի՞ անգամ են ԱԺ պատգամավորները այցելել իրենց աշխատանքով իրենց տունը պահելու օրինական իրավունքից զրկված այս համայնքների բնակիչներին։
Մենք պահանջոմ ենք օրենսդիր մարմնից կատարել նաև օրենքի պահապանի դերը և միայն քաղաքական շահերով չառաջնորդվել։ Դուք խաղում եք այս համայնքներում հազարավոր մարդկանց ճակատագրերի, այս տարածաշրջանի ապագայի, երկրի հեղինակության հետ։ Ամուլսարը չունի ոչ մի շոշափելի բնապահպանական խնդիր։ Այն վաղուց դարձել է քաղաքական խնդիր ու ոմանց համար քաղաքական էժան դիվիդենտների առիթ։
Կոչ ենք անում սթափվել և կանգնել օրենքի ու այս համայնքների ու երկրի իրական շահի կողքը»։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Կորոնավիրուսի հետ կապված Հայաստանում կրկին իրավիճակի սրում ունենք. վարչապետ
Կորոնավիրուսի հետ կապված Հայաստանում կրկին իրավիճակի սրում ունենք, այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նի...
Անկախության 29-ամյակի միջոցառումների համար պետբյուջեից ծախսվել է մոտ 133 մլն դրամ
Հայաստանի անկախության 29-ամյակի միջոցառումների իրականացման համար պետբյուջեից հատկացվել է 133 միլիոն դրամ:Այս մասին տեղեկ...