ՀՀ նախագահի աշխատակազմը արձագանքել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցների բաց նամակին
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը արձագանքել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցների բաց նամակին:
Պատասխանում նշված է. «Սեպտեմբերի 21-ին նախագահական նստավայրում տեղի ունեցած պետական պարգևների հանձնման արարողության ժամանակ նախագահ Սարգսյանն իր խոսքում նշել էր. «Ես մաղթում եմ, որ մեր բոլոր բժիշկները, բժշկական սպասարկման աշխատողները՝ շտապօգնության վարորդներից սկսած մինչև բժիշկներ, գլխավոր բժիշկներ, իրենց արժանին և գնահատականը ստանան մոտ ապագայում, որովհետև նրանք բոլորը հսկայական ներդրում ունեն կորոնավիրուսի դեմ պայքարում»:
Հանրապետության նախագահը չի կարող պետական պարգևներով պարգևատրել կամ պատվավոր կոչումներ շնորհել իր հայեցողությամբ: Համաձայն «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի՝ Հանրապետության նախագահը պետական պարգևներով պարգևատրում և պատվավոր կոչումներ շնորհում է համապատասխան միջնորդության հիման վրա: Հանրապետության նախագահին միջնորդությամբ դիմելու իրավասություն ունեն ՀՀ վարչապետը, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի նախագահները:
Ինչ վերաբերում է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցների նամակին, այդ կապակցությամբ նախագահ Արմեն Սարգսյանի հանձնարարությամբ Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը կապ է հաստատել նրանց ներկայացուցչի հետ և հրավիրել հանդիպման Հանրապետության նախագահի նստավայր»:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Կորոնավիրուսի հետ կապված Հայաստանում կրկին իրավիճակի սրում ունենք. վարչապետ
Կորոնավիրուսի հետ կապված Հայաստանում կրկին իրավիճակի սրում ունենք, այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նի...
Անկախության 29-ամյակի միջոցառումների համար պետբյուջեից ծախսվել է մոտ 133 մլն դրամ
Հայաստանի անկախության 29-ամյակի միջոցառումների իրականացման համար պետբյուջեից հատկացվել է 133 միլիոն դրամ:Այս մասին տեղեկ...