Դավութօղլուն կառաջադրվի 2023-ի նախագահական ընտրություններում
Թուրքիայի նախկին վարչապետ, նորաստեղծ «Ապագա» (GP-ԱԿ) կուսակցության հիմնադիր նախագահ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ իր կուսակցությունը 2023-ի նախագահական ընտրություններին մասնակցելու է սեփական թեկնածուով: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։
«Ինչ-որ մեկին նախագահ դարձնելու համար չենք հիմնել կուսակցություն»,- ասել է Դավութօղլուն՝ նշելով, որ առանձին հարցերում կարող են համագործակցել այլ ուժերի հետ:
«Ապագա» կուսակցությունն ունենալու է նախագահի իր թեկնածուն: Մեր գլխավոր նպատակն այն է, որ միայնակ անցնենք իշխանություն տանող ճանապարհը»,- նշել է Էրդողանի նախկին կուսակիցը:
Հիշեցնենք, որ Դավութօղլուն 2003-2009թթ եղել է այն ժամանակվա վարչապետ (Ներկայում Թուրքիայի նախագահ) Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդականը, 2009-2014թթ եղել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը։ 2014-2016թթ զբաղեցրել է Թուրքիայի վարչապետի ու Էրդողանի համահիմնադրած իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության նախագահի պաշտոնները: Վարչապետի պաշտոնից Դավութօղլուն հրաժարվել է 2016-ի մայիսի 22-ին:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Կորոնավիրուսի հետ կապված Հայաստանում կրկին իրավիճակի սրում ունենք. վարչապետ
Կորոնավիրուսի հետ կապված Հայաստանում կրկին իրավիճակի սրում ունենք, այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նի...
Անկախության 29-ամյակի միջոցառումների համար պետբյուջեից ծախսվել է մոտ 133 մլն դրամ
Հայաստանի անկախության 29-ամյակի միջոցառումների իրականացման համար պետբյուջեից հատկացվել է 133 միլիոն դրամ:Այս մասին տեղեկ...