Կհետևենք, տեսնենք ինչ կոչեր են հնչում. Մարուքյանը՝ ԲՀԿ-ՀՅԴ-Հայրենիք կուսակցությունների միասնական հանրահավաքների մասին
Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը անդրադառնալով հոկտեմբերին սպասվելիք՝ ԲՀԿ, ՀՅԴ, «Հայրենիք» կուսակցությունների միասնական հանրահավաքներին, նշեց, որ առաջին անգամ է լսում հանրահավաքի մասին.«Չգիտեմ, թե ինչ օրակարգով է հանրահավաքը հրավիրվել»։ Ճշտող հարցին՝ հնարավո՞ր է ԼՀԿ-ն էլ որպես ընդդիմադիր ուժ միանա այս ընդդիմադիր եռյակին, Մարուքյանը նշեց.«Ես բազմիցս նշել եմ, որ մենք համագործակցում ենք տարբեր ուժերի հետ, և միասնական որոշակի նախաձեռնություններ ենք ունենում, երբ մեր օրակարգերը համընկնում են։ Մինչ օրս մեր օրակարգը համընկել է ԲՀԿ-ի հետ՝ կապված ՍԴ դիմելու, կապված կորոնավիրուսի քննիչ հանձնաժողով ստեղծելու, կապված այլ քննիչ հանձնաժողովներ ստեղծելու հետ. և դրանք հաջողությամբ են պսակվել։ Մնացած մասով յուրաքանչյուր ուժ ունի իր օրակարգը, և ես կարծում եմ, որ նոր բան չկա, որ ընդդիմադիր ուժերը հանրահավաք են կազմակերպում։ Կհետևենք, տեսնենք ինչ կոչեր են հնչում»։
Նմանատիպ հոդվածներ
Էրդողանը մեղադրեց ՀՀ-ին. ինչո՞ւ է ուշանում պաշտոնական Երևանի պատասխանը. ԱԳՆ-ից մանրամասնում են
Այսօր շատ է քննարկվում հարցը՝ ինչու պաշտոնական Երևանը չի պատասխանում Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարություններին, թե...
Ովքեր են ԱԺ ամենահարուստ պատգամավորները. ցուցակը գլխավորում է Ծառուկյանը
Parliamentmonitoring.am-ն առանձնացրել է ամենահարուստ պատգամավորների առաջատար հնգյակը: Այն գլխավորում է ԲՀԿ առաջնորդ Գագի...
Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, որ...
Շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել. հրետակոծվում է նաեւ Ստեփանակերտը
Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրե...