Հայաստանից Ռուսաստան 7200 տոննա ձուկ է արտահանվել. ՍԱՏՄ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ՀՀ-ից ձկնամթերքի արտահանումը Ռուսաստան 2019թ. 5400 տոննայի համեմատությամբ 2020-ի 7 ամիսներին աճել ու հասել է մինչև 7200 տոննայի։
Հայկական կողմի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել տեսահանդիպում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության (Россельхознадзор) ղեկավար Սերգեյ Դանկվերտի միջև:
«Կողմերը քննարկել են Հայաստանից ձկնամթերքի և կաթնամթերքի, մասնավորապես՝ պանրի արտահանման հետ կապված իրադրությունը: Նշվել է, որ մինչև տարեվերջ ակնկալվում է ՀՀ-ից ձկնամթերքի արտահանման կրկնակի աճ: Քննարկվել են նաև մինչև 2025թ. ԵՄ շրջանակներում տնտեսական ինտեգրման ռազմավարական ուղղությունները»,–նշված է ՍԱՏՄ–ի հաղորդագրության մեջ։
Հայաստանի և Ռուսաստանի սննդամթերքի անվտանգության պատասխանատուները եկել են ընդհանուր հայտարարի՝ ստեղծել ու պահպանել հնարավոր բարենպաստ պայմաններ սննդի ոլորտում առևտրաշրջանառության ակտիվացմանը նպաստելու, ինչպես նաև անվտանգ սննդամթերքի մատակարարումն ապահովելու համար:
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին մեկնարկել է Սևանա լճում սիգի արդյունագործական որսի փորձարարական ծրագիրը, որը նախատեսում են հետագա տարիներին դարձնել Սևանա լճում ձկնապաշարի վերականգնման հիմնական համակարգը։
Արդյունագործական ձկնորսության համար գործում են հատուկ կանոններ` որսացող սիգի քաշը նվազագույնը պետք է լինի 0.5 կգ։ Ավելին, որս պետք է կատարել ափերից նվազագույնը 500 մետր խորությամբ դեպի լճի մակերևույթ հատվածներում։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Անկախության 29-ամյակի միջոցառումների համար պետբյուջեից ծախսվել է մոտ 133 մլն դրամ
Հայաստանի անկախության 29-ամյակի միջոցառումների իրականացման համար պետբյուջեից հատկացվել է 133 միլիոն դրամ:Այս մասին տեղեկ...
Կորոնավիրուսի հետ կապված Հայաստանում կրկին իրավիճակի սրում ունենք. վարչապետ
Կորոնավիրուսի հետ կապված Հայաստանում կրկին իրավիճակի սրում ունենք, այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նի...