ԵՊՀ-ում ուսանողների կրթաթոշակները մարտ ամսից չե՞ն վճարել. ահազանգ
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Երևանի պետական համալսարանը մարտ ամսից սկսած անվճար համակարգում սովորող ուսանողների կրթաթոշակները չի վճարում։
Լրատվականին են դիմել ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանողները, ովքեր նշեցին, որ այս տարի ստացել են միայն հունվար-փետրվար ամիսների կրթաթոշակները։ Պատճառը հետևյալն է. ուսանողներին դեկանատից տեղեկացրել են, որ կորոնավիրուսային համավարակի պատճառով քանի որ դասապրոցեսը տեղի է ունեցել հեռավար, հետևաբար կրթաթոշակ ուսանողները չեն ստանալու։
Ի դեպ՝ նշենք, որ միայն կենսաբանության ֆակուլտետի ուսանողները չեն, որ զրկվել են կրթաթոշակից, այլ բուհի բոլոր անվճար սովորող ուսանողները։ Թե ինչն է պատճառը, որ բուհը որոշել է ուսանողների կրթաթոշակները չվճարել, պարզել չհաջողվեց։ Այս պահին միայն կարող ենք ենթադրել, որ այդկերպ բուհի նոր ղեկավարությունը փորձում է գումար խնայել, ֆինանսական խնդիրներ լուծել։ Բայց ուսանողի հաշվի՞ն, կտրելով ուսանողի գումա՞րը… Դա կհանգեցնի բողոքի լուրջ ալիքի։
Տեղեկության վերաբերյալ լրատվամիջոցի հետ զրույցում ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանն ասաց՝ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։ «Չկա նման բան։ Ես մի գրառում էի տեսել այս մասին, համալսարանի հաշվապահին հարցրել եմ, ճշտել եմ՝ նման բան կա՞, թե՞ ոչ, ասել է՝ ոչ։ Հնարավոր է, որ գիտխորհուրդը, որը ներկայացնում է ուսանողներին կրթաթոշակի, չեն ներկայացրել, և ուրիշներն են ստանում։ Բայց այն, որ ուսանողները ընդհանրապես չստանան կրթաթոշակ, դա սուտ է»,- ասել է Գևորգ Էմին-Տերյանը։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Անկախության 29-ամյակի միջոցառումների համար պետբյուջեից ծախսվել է մոտ 133 մլն դրամ
Հայաստանի անկախության 29-ամյակի միջոցառումների իրականացման համար պետբյուջեից հատկացվել է 133 միլիոն դրամ:Այս մասին տեղեկ...
Կորոնավիրուսի հետ կապված Հայաստանում կրկին իրավիճակի սրում ունենք. վարչապետ
Կորոնավիրուսի հետ կապված Հայաստանում կրկին իրավիճակի սրում ունենք, այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նի...