«07»-ի վարորդը Էջմիածին-Աշտարակ ճանապարհին վրաերթի է ենթարկել հետիոտնին
Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատ-Աշտարակ ավտոճանապարհի՝ Շահումյան գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Մուղնի գյուղի բնակիչ՝ 82-ամյա Լենդրուշ Թադևոսյանին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինս, գիտակցության չգալով, տեղում մահացել է։
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ «07»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, և նրան տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
Միջադեպ՝ Ծովագյուղում. գյուղացիները հարձակվել են Գազպրոմի աշխատակիցների և ոստիկանների վրա
Սեպտեմբերի 24-ի մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ծովագյուղում 40-ից ավելի գյուղացի...
Ձերբակալվել են ոստիկանության Նորք Նորքի բաժնի պետն ու քրեական հետախուզության բաժանմունքի 3 օպերլիազորներ. Shamshyan. com
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Հայաստանի Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակում հատկապես կարևո...