ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աբովյանում 3 օր առաջ բռնկված հրդեհը դեռ մարված չէ. հերթապահություն է սահմանվել
Աբովյան քաղաքում ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը դեռեւս սեպտեմբերի 18-ին բռնկված հրդեհի վայրում հերթափոխով իրականացնում է հերթապահություն։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին, ժամը 08։18-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանում՝ «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի մոտակայքում, ծխում է տորֆ:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և չորս ջրատար ավտոմեքենա։
Հրդեհը մեկուսացված է։ Պարզվել է, որ մոտ 3000 քմ տարածքում այրվում է սնկի մշակման մոտ 3000 խմ կուտակած թափոն:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են Աբովյանի համայնքապետարանի մեկ տրակտոր և երկու ջրատար ավտոմեքենա։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ Երևանի կենտրոնում. նախնական տվյալներով հրավառությունն է պատճառը
Քիչ առաջ Auroranews_ը ահազանգ ստացավ, որ Երևանի Մատենադարանի ետևի կանաչապատ հատվածում հրդեհ է բռնկվել։ Նախնական վար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՞ ւմ է պատկանում Երևան-Արտաշատ մայրուղուն շատ մոտ թռչող ուղղաթիռը. մանրամասներ
Քիչ առաջ հայտնել էինք, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհով երթևեկող վարոր...