Ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են Honda Elison-ն ու Opel Astra-ն. 5 վիրավորներից 2-ը երեխաներ են
Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 227 կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ՝ 29-ամյա Արսեն Գասպարյանի վարած Honda Elison մակնիշի և Երևանի բնակիչ՝ 48-ամյա Մուշեղ Գրիգորյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, վթարի հետևանքով Ա. Գասպարյանի ուղևոր՝ Մեղրիի բնակիչ, 25-ամյա Ա. Սայանը և Մ. Գրիգորյանի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 11-ամյա Նարեկ Գ-ն, 14-ամյա Գարեգին Գ-ն, 45-ամյա Լիաննա Ս-ն, 18-ամյա Արտեմ Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
Շենգավիթ ԲԿ-ում ծննդկան է մահացել. հարազատները թույլ չեն տալիս, որ դին դուրս բերվի ԲԿ-ից
Շենգավիթ ԲԿ-ում ծննդկան է մահացել: Այդ մասին հայտնում է ArmLur.am-ը՝ տեղեկացնելով, որ ծննդականի հղիությունը վարել,...
Միջադեպ՝ Ծովագյուղում. գյուղացիները հարձակվել են Գազպրոմի աշխատակիցների և ոստիկանների վրա
Սեպտեմբերի 24-ի մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ծովագյուղում 40-ից ավելի գյուղացի...