4-ամյա երեխան «Մեգամոլում» մետաղյա ձողով վնասել է աչքը. ծնողը ահազանգում է, իսկ «Մեգամոլը» պարզաբանում
SHAMSHYAN.com-ն ահազանգ է ստացել Երևանի բնակչուհի Արմինե Միրիբյանից. վերջինս հայտնել է, որ «Մեգամոլ» առեւտրի կենտրոնի «LC Waikiki» բաժնում իր 4-ամյա երեխան վնասել է աչքը, ինչի պատճառը անվտանգության կանոնների բացակայությունն է:
Ըստ աղբյուրի՝ Միրիբյանն ասել է. «Երեխեն Մեգամոլում ծնողի կողքը կանգնած աչքը մտցրել է երկաթե սուր ձոխի մեջ, ոչ մի անվտանգության ստանդարտի այդ ձողերը չեն համապատասխանում, իմ ամբողջ խնդիրը նրանում է, որ այդ ձողերը փոխեն, կամ սիլիկոններ դնեն, որ ուրիշ երեխաների աչքը չթափվի, սա եղել ա մանկական բաժնում, բայց ոչ մի մանկական ստանդարտներ չեն պահպանվում: Երեխեն կոշիկ է վերցրել, որ նայի, վերցնելուց աչքը խփել է ձողին»։
Միրիբյանը կատարվածի մասին տեղեկացրել է տնօրիենին, վերջինս էլ պատասխանել է․ «Ում հետ ուզում ես, արի՛, ուզո՞ւմ ես՝ իրավաբանի հետ արի՛, նոր հավասարը հավասարի հետ կխոսենք, մեկ էլ ասեց, որ նամակ գրեմ, որը պետք է ուղարկի Թուրքիա, քանի որ այնտեղից են վերցրել ապրանքը»:
Auroranews-ը կապ է հաստատել Մեգամոլ առեւտրի կենտրոնի գործադիր տնօրենի հետ, որը մեզ հետ զրույցում հայտնեց, որ միջադեպը եղել է «LC Waikiki» բաժնում: Նման կերպ հաճախորդի հետ խոսել է հենց «LC Waikiki» սրահի պատասխանատուները: Իսկ Մեգամոլի առեւտրի կենտրոնի ոչ մի պատասխանատու անձ շփում չի ունեցել միջադեպի մասնակիցների հետ: Ներկա պահին Մեգամոլի ղեկավարությունը իրենց մոտ են հրավիրել «LC Waikiki» սրահի ղեկավարին պարզաբանում ստանալու համար:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
Շենգավիթ ԲԿ-ում ծննդկան է մահացել. հարազատները թույլ չեն տալիս, որ դին դուրս բերվի ԲԿ-ից
Շենգավիթ ԲԿ-ում ծննդկան է մահացել: Այդ մասին հայտնում է ArmLur.am-ը՝ տեղեկացնելով, որ ծննդականի հղիությունը վարել,...
Միջադեպ՝ Ծովագյուղում. գյուղացիները հարձակվել են Գազպրոմի աշխատակիցների և ոստիկանների վրա
Սեպտեմբերի 24-ի մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ծովագյուղում 40-ից ավելի գյուղացի...