«Պռոշյանի գինու գործարան»-ում պայթյունի հետևանքով տուժածներից մեկը մահացել է
«Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտ բուժում է ստանում ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնում: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նրանցից մեկը, ցավոք, երեկ մահացել է:
Մեկ պացիենտ դուրս է գրվել: Մյուս 2 տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, վերջիններս վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են այրվածքային բաժանմունք: Անհրաժեշտ բոլոր միջոցառումներն իրականացվում են:
Հիշեցնենք՝ 2020թ. սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, «Պռոշյանի գինու գործարան» ՍՊ ընկերության Արմավիրի մարզի Արմավիր գյուղի մասնաճյուղում գինու մթերման բաքերի մոտ զոդման աշխատանքներ կատարելիս խախտվել են աշխատանքի պաշտպանության կանոնները, որի հետևանքով տեղի էր ունեցել պայթյուն:
Արդյունքում՝ գործարանի 2 աշխատակցի անզգուշությամբ պատճառվել էր մահ, իսկ 4 աշխատակից տարբեր աստճանի մարմնական վնասվածքներով ու այրվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի (աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը) 2-րդ մասի հատկանիշներով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք աշխատակիցներ:
Քրեական գործով վորոնշյալ գործարանի 6 աշխատակիցները ճանաչվել են տուժող: Նշանակվել են դատաբժշկակական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
Շենգավիթ ԲԿ-ում ծննդկան է մահացել. հարազատները թույլ չեն տալիս, որ դին դուրս բերվի ԲԿ-ից
Շենգավիթ ԲԿ-ում ծննդկան է մահացել: Այդ մասին հայտնում է ArmLur.am-ը՝ տեղեկացնելով, որ ծննդականի հղիությունը վարել,...
Հակառակորդի սադրանքի հետևանքով մարտական դիրքում զինծառայող է սպանվել. ՊՆ
Վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը ցուցաբերել է ակտիվությո...