ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կասկադյորական ավտովթար Կոտայքի մարզում. Mercedes-ը մխրճվել է ծառերի մեջ
Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Աբովյան քաղաքում՝ Զորավար Անդրանիկի փողոցում, Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել ծառերի մեջ։ Ինչպես հայտնում է shamshyan.com- ը, փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով նոր միայն կարողացել են վարորդին ու ուղևորին դուրս բերել ավտոմեքենայից։ Օպերատիվորեն են գործել նաև Աբովյանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխվելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին և տեղափոխել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։

Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՞ ւմ է պատկանում Երևան-Արտաշատ մայրուղուն շատ մոտ թռչող ուղղաթիռը. մանրամասներ
Քիչ առաջ հայտնել էինք, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհով երթևեկող վարոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ Երևանի կենտրոնում. նախնական տվյալներով հրավառությունն է պատճառը
Քիչ առաջ Auroranews_ը ահազանգ ստացավ, որ Երևանի Մատենադարանի ետևի կանաչապատ հատվածում հրդեհ է բռնկվել։ Նախնական վար...