Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Կոտայքի մարզում. կա վիրավոր, կասկածյալների մեջ է Բալահովիտի գյուղապետի որդին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ սեպտեմբերի 16-ին Կոտայքի մարզում տեղիի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուք և խուլիգանության դեպքի փաստով։ Այդ օրը, ժամը 20։40-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ վերին ծնոտի բութ տրավմա, աջ անրակի կոտրվածք՝ տեղաշարժով, ուղեղի ցնցում՝ հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Աբովյան քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Լևոն Ե-ն է, ով բժիշկներին հայտնել է, որ ոչինչ չի հիշում, թե ինչպես և ինչ պայմաններում է մարմնական վնասվածքներ ստացել։ Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, Կոտայքի բաժնի ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, պարզել են, որ նույն օրը, ժամը 19։30-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հանրապետությա փողոցում ճանապարհը միմյանց չզիջելու համար մի քանի երիտասարդներ ծեծի են ենթարկել Լևոն Ե-ին և նրա ընկերոջը՝ Աբովյան քաղաքի բնակիչներ՝ 29-ամյա Սիմոն Ծ-ին և 31-ամյա Հայկ Ղ-ին։ Պարզել են, որ նշված փողոցում վիճաբանությունը տեղի է ունեցել Ս. Ծատուրյանի, Հայկ Ղ-ի, Լևոն Ե-ի և Բալահովիտ գյուղի բնակիչներ՝ 25-ամյա Վարդան Գ-ի, 22-ամյա Արամ Գ-ի, 39-ամյա Գարեգին Խ-ի, 35-ամյա Արտակ Խ-ի, Մայակովսկի գյուղի բնակիչ՝ 28-ամյա Գարիկ Գ-ի և Բալահովիտ գյուղի բնակիչ՝ 24-ամյա Կարապետ Կ-ի միջև, որի ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել մեկմեկու։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիճաբանության մասնակիցներից մեկը՝ Արամ Գ-ն, Բալահովիտի գյուղապետ Կամո Գրիգորյանի որդին է, իսկ վիրավորներից Սիմոն Ծ-ն աշխատում է «Սիմոն Ծատուրյան» ԱՁ-ում՝ որպես տնօրեն։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
Շենգավիթ ԲԿ-ում ծննդկան է մահացել. հարազատները թույլ չեն տալիս, որ դին դուրս բերվի ԲԿ-ից
Շենգավիթ ԲԿ-ում ծննդկան է մահացել: Այդ մասին հայտնում է ArmLur.am-ը՝ տեղեկացնելով, որ ծննդականի հղիությունը վարել,...
Հակառակորդի սադրանքի հետևանքով մարտական դիրքում զինծառայող է սպանվել. ՊՆ
Վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը ցուցաբերել է ակտիվությո...