«Վայլդբերրիզ» ՍՊ ընկերության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել՝ խոշոր չափերով յուրացում կատարելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Վայլդբերրիզ» ՍՊ ընկերության աշխատակցի կողմից խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 26-ամյա երիտասարդը 2019թ. հունվարի 26-ից աշխատելով վերոնշյալ ընկերության Վանաձոր քաղաքի մասնաճյուղում որպես պահեստի և հաճախորդների հետ հարաբերությունների մենեջեր-գանձապահ, և աշխատանքային պայմանագրով հանդիսանալով լիակատար նյութական պատասխանատու անձ՝ լիազորված լինելով իրականացնել պահեստային աշխատանքների կազմակերպումը և համակարգումը, ինչպես նաև կանխիկ գումարի մուտքագրման և ելքագրման աշխատանքների կատարումը, 2019թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2020թ. փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում, միասնական դիտավորությամբ, շարունակաբար, յուրացման եղանակով հափշտակել է ընկերության կողմից իրեն վստահված տարբեր տեսակի ապրանքների վաճառքից ստացված խոշոր չափերով գումարը ՝ 1.958.390 ՀՀ դրամ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Վայլդբերրիզ» ՍՊ ընկերության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
Շենգավիթ ԲԿ-ում ծննդկան է մահացել. հարազատները թույլ չեն տալիս, որ դին դուրս բերվի ԲԿ-ից
Շենգավիթ ԲԿ-ում ծննդկան է մահացել: Այդ մասին հայտնում է ArmLur.am-ը՝ տեղեկացնելով, որ ծննդականի հղիությունը վարել,...
Հակառակորդի սադրանքի հետևանքով մարտական դիրքում զինծառայող է սպանվել. ՊՆ
Վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը ցուցաբերել է ակտիվությո...