Քիչ առաջ Երևանում Mitsubishi- ի վարորդը վրաերթի է ենթարկել 3 երեխայի
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 38-ամյա Արամայիս Պետրոսյանը իր վարած Mitsubishi IO մակնիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծի պողոտայից դեպի Սասունից Դավթի հրապարակ տանող հատվածում՝ Սասունցի Դավթի արձանի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել երեխաներին, զանգահարել է 1-03, օգնել է երեխաներին տեղափոխել հիվանդանոց, որից հետո ահազանգել է 1-02։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածները, ովքեր 3 աղջիկ երեխաներ են, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։/
Քիչ առաջ վարորդի ինքնազգացողությունն էլ վատացավ, ինչի համար ճանապարհային ոստիկանները դեպքի վայր կանչեցին շտապօգնության բժիշկներին, ովքեր վայրկյանների ընթացքում ժամանեցին և օգնություն ցուցաբերեցին վարորդին։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
Շենգավիթ ԲԿ-ում ծննդկան է մահացել. հարազատները թույլ չեն տալիս, որ դին դուրս բերվի ԲԿ-ից
Շենգավիթ ԲԿ-ում ծննդկան է մահացել: Այդ մասին հայտնում է ArmLur.am-ը՝ տեղեկացնելով, որ ծննդականի հղիությունը վարել,...
Հակառակորդի սադրանքի հետևանքով մարտական դիրքում զինծառայող է սպանվել. ՊՆ
Վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը ցուցաբերել է ակտիվությո...