Ոստիկանները Մասիսում խոշոր չափերի թմրանյութ են հայտնաբերել
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Նորամարգ գյուղի 56-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում թմրամիջոց է ապօրինի աճեցնում, պահում և օգտագործում:
Տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի և Արարատի մարզային վարչությունների ծառայողները, Մասիսի բաժնի քրեական հետախույզների հետ, նշված տնամերձ հողամասից հայտնաբերել են կանեփի 7 բույս, իսկ տնից՝ ապակյա տարայով չորացված, մանրացված, յուրահատուկ հոտով բուսական զանգված:
Ոստիկանները կանեփանման բույսի զանգվածներ հայտնաբերեցին նաև տան սեղանին: Միաժամանակ, տանտերը իրավապահներին ներկայացրեց կանեփի ճյուղեր և կանեփից պատրաստված կիսաչոր զանգված:
Ըստ նրա` հայտնաբերվածը կանեփ տեսակի թմրամիջոց է, ինքն է աճեցրել իր օգտագործման համար:
Ոստիկանությունը հայտնում է, որ նշանակվել են փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՞ ւմ է պատկանում Երևան-Արտաշատ մայրուղուն շատ մոտ թռչող ուղղաթիռը. մանրամասներ
Քիչ առաջ հայտնել էինք, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհով երթևեկող վարոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ Երևանի կենտրոնում. նախնական տվյալներով հրավառությունն է պատճառը
Քիչ առաջ Auroranews_ը ահազանգ ստացավ, որ Երևանի Մատենադարանի ետևի կանաչապատ հատվածում հրդեհ է բռնկվել։ Նախնական վար...