Տնտեսական բարդությունների ֆոնին՝ տնտեսական լավ լուրեր. վարչապետ
Շարունակելով տնտեսական բարդությունների ֆոնին տնտեսական լավ լուրերի թեման, արձանագրենք, որ 2020 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանից կենդանի ոչխարի եւ այծի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 256 տոկոսով. արտահանվել է շուրջ 41 հազար գլուխ մանր եղջերավոր կենդանի, ընդհանուր առմամբ շուրջ 3.4 միլիոն դոլարի:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այս աճը ուղիղ արդյունք է կառավարության ձեռնարկած մի շարք քայլերի եւ մանր եղջերավոր անասունների արտահանումը օգուտներ է բերում բազմաթիվ տնտեսվարողների, ովքեր անսացել են «ոչխար պահելու» իմ հորդորներին:
«Շարունակում եմ պնդել, որ սա մեր գյուղատնտեսության հեռանկարային ճյուղերից մեկն է, որը նաեւ աղքատության հաղթահարման շատ արդյունավետ գործիք կարող է դառնալ, եթե իհարկե մեր բազմաթիվ գյուղերում բազմաթիվ գյուղացիներ ուժերը միավորելու, գյուղացիական կոոպերատիվներ ստեղծելու եւ կառավարության ընձեռած հնարավորություններից օգտվելու կամք ցուցաբերեն:
Մենք ամեն կերպ քաջալերելու ենք, որ դա իրականում տեղի ունենա»,-եզրափակել է վարչապետը:
Նմանատիպ հոդվածներ
Արայիկ Հարությունյանն ասաց, թե որ դեպքում կհեռանա
Եթե իմ հրաժարականի համար հիմքեր լինեն, ես մեկ րոպե ավել չեմ մնա այս պաշտոնին և ինքս դիմում կգրեմ: Այս մասին մամուլի ասու...
Այլևս 2500 դրամը չի վճարվելու. Տեխզննության կտրոնն այլևս պետք չի լինի փակցնել ավտոմեքենայի հողմապակուն
Ազգային ժողովում քննարկում են նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել տեխզննման գործընթացում:Կառավարությունն...
Ռուբեն Հայրապետյանի քաղաքացիության վերաբերյալ տեղեկանքն անհետացել է Ազգային արխիվից
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը երկու անգամ ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել, սակայն 2012թ-ի...
Արսեն Ջուլֆալակյանը վայր է դնում մանդատը. պատճառը հայտնի է
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցո...