Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի քվեարկությունը վաղն է. այն կտապալվի իշխող մեծամասնության կողմից
Ակնհայտ է, որ հեղափոխական իշխանությունը պաշտպանում է Արայիկ Հարությունյանին, բայց ԼՀԿ-ն չի կարող խնդիրները չբարձրաձայնել ԱԺ-ում և կարծում ենք՝ Արայիկ Հարությունյանն իր ոլորտում ամենաշատ խնդիր առաջացրած նախարարն է և պետք է հեռանա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ խոսելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի և իրենց ներկայացրած հարցապնդման մասին:
«Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի քվեարկությունը վաղն է, բնականաբար, ելույթներից պարզ է, որ այն կտապալվի իշխող մեծամասնության կողմից: Ես կարծում եմ, որ Արայիկ Հարությունյանն այլևս անելիք չունի և նա կանգնած է ՀՀ-ի կրթության վատթարացման ճանապարհին»,- ասաց նա:
Ըստ նրա՝ իշխանությունը չունի քաղաքական կամք, որպեսզի խոստովանի, որ սխալ կադր է ընտրել, իսկ Արայիկ Հարությունյանի միակ արդարացումն այն է, թե «ես հեղափոխություն արած տղա եմ»: Մարուքյանը նշեց, որ ոչ մի բողոք օդում կախված չի մնալու, սակայն ակնհայտ է՝ վաղն իշխանական թևը տապալելու է առաջ բերված հարցը:
«Կրկնում եմ՝ Արայիկը կարող է ինքն իրեն հրաժարական տալ, ոչ թե սպասել խորհրդարանի առաջարկությանն ու վարչապետի ազատմանը: ԿԳՄՍ ոլորտն ամբողջովին ճահճի մեջ է»,- ասաց նա և հավելեց, որ նախարարը կարող էր ակցիա իրականացնող ուսանողների հետ հանդիպել, սակայն դա չարեց ու փոխարենը շեշտեց, թե ընդդիմադիր ուժերի կողմից են ուղղորդվում:
Նմանատիպ հոդվածներ
Արայիկ Հարությունյանն ասաց, թե որ դեպքում կհեռանա
Եթե իմ հրաժարականի համար հիմքեր լինեն, ես մեկ րոպե ավել չեմ մնա այս պաշտոնին և ինքս դիմում կգրեմ: Այս մասին մամուլի ասու...
Այլևս 2500 դրամը չի վճարվելու. Տեխզննության կտրոնն այլևս պետք չի լինի փակցնել ավտոմեքենայի հողմապակուն
Ազգային ժողովում քննարկում են նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել տեխզննման գործընթացում:Կառավարությունն...
Ռուբեն Հայրապետյանի քաղաքացիության վերաբերյալ տեղեկանքն անհետացել է Ազգային արխիվից
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը երկու անգամ ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել, սակայն 2012թ-ի...
Արսեն Ջուլֆալակյանը վայր է դնում մանդատը. պատճառը հայտնի է
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցո...