Քաղաքականություն

«Իրատես». «Լուսավոր Հայաստանն» ակնկալում է ՀՅԴ-ի ու «Կամքի» օժանդակությունը

«Իրատես». «Լուսավոր Հայաստանն» ակնկալում է ՀՅԴ-ի ու «Կամքի» օժանդակությունը
«Իրատես» թերթը գրում է. «Խորհրդարանական ընդդիմությունը՝ «Լուսավոր Հայաստանը», կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու գործընթացը կսկսի…

«Իրատես» թերթը գրում է. «Խորհրդարանական ընդդիմությունը՝ «Լուսավոր Հայաստանը», կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու գործընթացը կսկսի Ազգային ժողովի թե՛ ներսից, թե՛ դրսից:

Պառլամենտում Հարությունյանին անվստահություն հայտնելու հարցը քննարկելուն զուգահեռ՝ լուսավորականներն ԱԺ բակում հանրահավաք կանցկացնեն: «Իրատեսի» տեղեկություններով՝ «Լուսավոր Հայաստանը» ցույցին միանալու առաջարկով ո՛չ խորհրդարանական գործընկերոջը՝ «Բարգավաճ Հայաստանին» է դիմել, ո՛չ էլ Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ՀՅԴ-ին կամ «Կամք» նախաձեռնությանը:

«Որեւէ ուժի չենք դիմել, եթե միանան, ավելի ուրախ կլինենք: Իհարկե, հասկանում ենք, որ ՀՅԴ-ի ցույցերին մենք չենք միացել, հետեւաբար, գուցե այժմ էլ իրենք մեզ միանալու անհրաժեշտություն չտեսնեն, բայց կարծում ենք՝ հիմա ուժերը միավորելու ժամանակն է: Եթե ամսի 16-ին գան խորհրդարանի բակ, միայն ուրախ կլինենք»,- ասաց մեր զրուցակիցը»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250