«Հրապարակ». «Իմ քայլի» պատգամավորները համոզում են Ջուլֆալակյանին հետ վերցնել դիմումը
«Իշխող խմբակցության մի խումբ պատգամավորներ «վերևների» հորդորով մի քանի օր է՝ բանակցություններ են վարում մանդատից հրաժարված Արսեն Ջուլֆալակյանի հետ, որ նա հետ վերցնի դիմումը։ Նախօրեին բավականին ներկայանալի պատվիրակությամբ հանդիպել են Ջուլֆալակյանի հետ՝ պետաիրավականի նախագահ Վլադիմիր Վարդանյան, փոխնախագահ Աննա Կարապետյան, պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան, Փաշինյանի աչք ու ականջ Արփի Դավոյան և այլք։ Փորձել են հասկանալ նրա քայլի պատճառները։ Թեպետ ոմանք վստահեցրին, որ նախաձեռնողը Ջուլֆալակյանն էր, սակայն մի քանիսը խոստովանեցին՝ «անկայուն» այս ժամանակներում չեն ուզում, որ խմբակցությունը ճաք տա։ Պատգամավորներից մեկն անգամ հետաքրքրվել է՝ իր քայլը կապ ունի՞ Ծառուկյանի հետ, հնարավո՞ր է հետո իրեն տեսնեն Ծառուկյանի կողքին։
Ջուլֆալակյանը դա բացառել է, ասել է, որ որևէ պարտավորվածություն չունի Ծառուկյանի նկատմամբ, ինչի հասել է, իր ուժերով է հասել։ Պնդել է, որ պատճառն Արայիկ Հարությունյանն է՝ չի կարող դիտորդի կարգավիճակում հետևել, թե ինչպես է ոլորտը կործանվում։ Հանդիպման մասնակիցներից մեկն ասաց, որ Արսենը տաղանդավոր մարզիկ և կիրթ պատգամավոր է, և ինքը հույսը չի կորցնում, որ նա կփոշմանի։
Հիշեցնենք, որ Ջուլֆալակյանը կարող է դիմումը հետ վերցնել 7 օրվա ընթացքում, իսկ հայտարարությունն արել է չորեքշաբթի օրը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Հայրապետյանի քաղաքացիության վերաբերյալ տեղեկանքն անհետացել է Ազգային արխիվից
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը երկու անգամ ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել, սակայն 2012թ-ի...
Արայիկ Հարությունյանն ասաց, թե որ դեպքում կհեռանա
Եթե իմ հրաժարականի համար հիմքեր լինեն, ես մեկ րոպե ավել չեմ մնա այս պաշտոնին և ինքս դիմում կգրեմ: Այս մասին մամուլի ասու...
Այլևս 2500 դրամը չի վճարվելու. Տեխզննության կտրոնն այլևս պետք չի լինի փակցնել ավտոմեքենայի հողմապակուն
Ազգային ժողովում քննարկում են նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել տեխզննման գործընթացում:Կառավարությունն...
Արսեն Ջուլֆալակյանը վայր է դնում մանդատը. պատճառը հայտնի է
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցո...