Դատախազությունը բողոքարկել է ֆուտբոլիստ Գոռ Մալաքյանին չկալանավորելու որոշումը
Դատախազությունը ՀՀ վերաքննիչ դատարան է բողոքարկել «Փյունիկ» ակումբի ֆուտբոլիստ Գոռ Մալաքյանին չկալանավորելու մասին դատարանի որոշումը:
ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:
Գոռ Մալաքյանը, հիշեցնենք, մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու եւ խուլիգանություն կատարելու մեջ: Նույն արարքի կատարման մեջ մեղադրվում է նրա եղբայրը՝ Էդգար Մալաքյանը, որը սեպտեմբերի 3-ից կալանավորված է, նրա կալանավորման որոշումն էլ պաշտպանն է բողոքարկել Վերաքննիչ դատարան:
Քրեական գործը, որի շրջանակում եղբայրները մեղադրվում են, վերաբերում է օգոստոսի 30-ի լույս 31-ի գիշերը Կասկադում նրանց ու ոստիկանների միջեւ տեղի ունեցած վիճաբանությանը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի հավաքականն առաջին անգամ հաղթեց Էստոնիայի ընտրանուն
Քիչ առաջ հայտնել էինք, որ այսօր ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյնաի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի...
ԿԳՄՍ նախարարը՝ Հենրիխ Մխիաթարյանի՝ հավաքականի վերջին խաղերին չմասնակցելու մասին
Այսօր տեղի ունեցած ասուլիսին լրագրողները ԿԳՄՍ նախարարից հետաքրքրվեցին, թե ի՞նչ կարծիք ունի և որքանո՞վ է տեղեկացված Հենրի...
Ծանրամարտի սպորտի վարպետ Արմեն Ղազարյանին ոստիկանները բռնության են ենթարկել. հայտարարություն
Ծանրամարտի միջազգային կարգի սպորտի վարպետ, միջազգային կարգի մրցավար Արմեն Ղազարյանը հայտարարություն է տարածել իր հանդեպ...
Կաքավաձոր գյուղի մոտ բախվել են Mitsubishi Pajero–ն և Honda Elysion-ը. 3 մարդ հոսպիտալացվել է
Սեպտեմբերի 13-ին, ժամը 23։27-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաքավաձոր գյուղի խաչմերուկ...